Լրահոս

Հակոբ Հակոբյանը 1 մլն դրամ է խոստանում բոլոր նրանց, ովքեր գեներալ Մանվել Գրիգորյանի որդու կողմից տրված ընտրակաշառքի փաստ կներկայացնեն

 

 

111-6-300x169

elq.am-Սեպտեմբերի 18-ին Էջմիածին քաղաքում տեղի կունենան քաղաքապետի ընտրությունները: Եվ ըստ շրջանառվող լուրերի` հոգևոր քաղաքում լարված մթնոլորտ է: Նախ նշենք, որ առաջադրվել է 3 թեկնածու` գործող քաղաքապետ, անկուսակցական Կարեն Գրիգորյանը` գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին, անկուսակցականներ Արթուր Թումանյանը և Արթուր Խաչատրյանը: Էջմիածնեցիների բնորոշմամբ` հիմնական մրցակցությունը Կարեն Գրիգորյանի և Արթուր Թումանյանի միջև է տեղի ունենում: Գործող քաղաքապետի թիմակիցները կտրականապես հերքում են լուրերը, թե քաղաքում լարված մթնոլորտ է: Իսկ ահա մյուս թեկնածուի` Արթուր Թումանյանի աջակիցներն այլ իրավիճակ են ներկայացնում: Այսպես, ArmLur.am-ը զրուցել է Արթուր Թումանյանին սատարող նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ: Վերջինիս ներկայացրածի համաձայն` նախընտրական Էջմիածնում Կարեն Գրիգորյանի կողմից հակաօրինական քայլեր են ձեռնարկվում: Նշենք, որ  Հակոբ Հակոբյանը նաև 1 մլն դրամ է խոստանում բոլոր նրանց, ովքեր գեներալ Մանվել Գրիգորյանի որդու կողմից տրված ընտրակաշառքի փաստ կներկայացնեն:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing