Без рубрики

Համացանցում հայտնվել է Ղրղզստանում VARDA–ի արկածների տեսագրությունը

 

30256

style.news.am-ը գրում է. Վերջերս հանրահայտ պարուհի, հաջող գործարար, VARDA ապրանքանիշի սեփականատեր, pole-dance–ի աշխարհի աշխարհի չեմպիոն VARDA-ն համաձայնել էր իր կյանքի ամենաանհավանական փորձին: Նա Барышня-крестьянка ռեալիթի նախագծի շրջանակում մեկնել էր Ասիա եւ իր ուժերը փորձել բարդ պայմաններում՝ ապրելով հասարակ գեղջկուհու կյանքով:

Պարուհին հրապարակել էր մի դրվագ հաղորդումից (դիտել Instagram–ում ) որտեղ երևում է, թե ինչպես է VARDA–ն «ծանոթանում» հավերի հետ: Նա խնամել է ընտանի կենդանիներին, այդ թվում՝ երկու հազար հավերի:

Բայց VARDA–ն չի վախեցել դժվարություններից, հակառակը՝ ոգևորված սովորել էր թել մանել, ազգային ասիական կերակրատեսակներ պատրաստել ու նույնիսկ ավանդական որսորդության գնալ:

Իսկ նրա փոխարեն համեստ ու ամաչկոտ Դինարան եկել էր նվաճելու Ռուսաստանի մայրաքաղաքը: Մոսկվան ապշեցրել էր գեղջկուհուն: Նա ծանոթացել էր հանրահայտ դերասանուհի Նատալյա Ռուդովայի, նաեւ էպատաժային շոումեն «Գլամուրի արքա» Սերգեյ Զվերեւի հետ, որի հետ հանդիպումը անմոռանալի հիշողություններ էր թողել: Դինարան սովորել է կրակ «արտաշնչել» ու պարել պիլոնի վրա, ինչպես VARDA–ն է անում իր ելույթների ժամանակ: Բայց արդյոք հերոսուհիներին հաջողվել է որեւէ ընդհանրություն գտնել: Այս հարցի պաատասխանը կիմանաք՝ դիտելով Барышня-крестьянка հաղորդումը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...