Լրահոս

Համանախագահները կոչ են անում ՝ շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) կոչ են արել շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում և թույլ տալ զոհվածների մարմինների տարհանումը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարություններից, նաև այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձան փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կոպիտ խախտում է եղել, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Որոշ մարմիններ մնում են չեզոք գոտում: Կողմերը իրար են մեղադրում հարձակման փորձի մեջ:

Համանախագահները կոչ են անում կողմերին՝ շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում և ապահովել զոհվածների մարմինների տարհանումը, ինչպես պայմանավորվել են նախօրեին՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ:

Համանախագահները նաև կողմերին հիշեցնում են ուժի կիրառումից զերծ մնալու իրենց պարտավորվածությունների մասին»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing