LifeStyle Հետաքրքիր

Համատեղելիության հորոսկոպ. կենդանակերպի ո՞ր նշան է համապատասխանում Ձեզ

 

11

Խոյ (21.03- 20.04) Տաքարյուն Խոյն իր ընտրյալից նախևառաջ պահանջում է ասպետական վարք և պաշտամունք: Քո էներգետիկ հոսքը ճիշտ կընկալի Խոյը, ինչպիսին որ դու ես: Խելամիտ Կշեռքը կարող է սառեցնել քո կրակը և հանդարտեցնող ազդեցություն ունենալ ձեր միության վրա: Խեցգետինը և Այծեղջյուրն ամբողջությամբ կընկնեն քո ազդեցության տակ և ինքնակամ կգան քո հետևից անգամ աշխարհի ծայրը: Տանը հանգիստ մթնոլորտ կստեղծեն Ցուլը և Ձկները:
Հրաժարվիր քո առաջնորդության մտքից Առյուծի կամ Աղեղնավորի հետ միության դեպքում:

Ցուլ (21.04- 20.05) Դու սեփականատեր ես բոլոր հարցերում, անգամ սիրո: Հարաբերություններում քեզ համար կարևոր են կարգապահությունն ու հավատարմությունը: Ինքնակամ ենթարկվել քեզ համաձայն են Խոյը, Երկվորյակները, Առյուծը, Կարիճը և Ջրհոսը: Խեցգետինը և Ձկները կարող են վառել քո մեջ իրական սերը: Երկու Ցուլերին հեշտ չի լինի: Հարաբերությունները պահպանելու համար պետք է հարմարվել միմյանց: Անհանգստություն են խոստանում հարաբերությունները Կույսի հետ: Դժվար կլինի դիմանալ նրա ղեկավարելու ցանկությանը: Այծեղջյուրի անվճռականությունը հավասարակշռությունից կհանի: Նրա հետ պետք է պատրաստ լինել, որ ամեն հարց ինքդ ես լուծելու:

Երկվորյակ (21.05-21.06) Քո պերճախոսությամբ կարող ես զրույցի բռնկվել ցանկացածի հետ, իսկ հետո աննկատ հմայել նրան: Կապը հաջող կլինի Խոյի, Առյուծի, Կույսի և Աղեղնավորի հետ: Նրանք ընդունակ են քեզ ժամերով լսել և հիանալ քո խոսքով՝ ստանալով իրական հաճույք: Երկու Երկվորյակն արդեն ամբողջ հարեմ է: Դուք արժանի եք միմյանց՝ ազատասեր, քմահաճ, փոփոխական: Ներդաշնակություն հնարավոր է այն դեպքում, երբ դուք կսկսեք լսել միմյանց: Այսպիսի իրավիճակ է սպասվում նաև Ձկների հետ միության դեպքում: Այստեղ փոխըմբռնումը զգացմունքային մակարդակի վրա է, սակայն խելամիտ որոշումներն ընդունեը շատ դժվար է: Սիրային հարաբերությունները Կշեռքի և Ջրհոսի հետ ձևավորվում են հեշտ, սակայն ժամանակի ընթացքում կա վտանք փոխադարձ պահանջների:

Խեցգետին (22.06-22.07) Անմատչելի սառնության դիմակի տակ թաքնված է կրքերի հրաբուխ: Լավ զույգ է քեզ համար Ցուլը, Կույսը, Կշեռքը, Աղեղնավորը և հատկապես Այծեղջյուրը: Այսպիսի տղամարդու կողքին դու քեզ ցանկալի կզգաս: Կասկածները հանգիստ չեն տալիս՝ սիրում է, չի սիրում, դուր է գալիս, դուր չի գալիս այն, ինչ որ անում ես: Դա կարող է պատճառ հանդիսանալ բաժանման Կարիճի և Ձկների հետ: Ամուսնությունը Խոյի և Ջրհոսի հետ երկար չի տևի: Խեցգետինը հիանալի սիրեկան է: Ցավոք, այդ տղամարդը չի կարող քեզ համար ամուսին լինել:

Առյուծ (23.07-23.08) Առյուծը աստղագուշակի կենտրոնական նշանն է: Իզուր չէ, որ ամբողջ կյանքումդ քեզ կենտրոնում ես զգում: Առյուծի հետ ամուսնությունը հիանալի է: Դուք ամբողջ կյանքում ցուցադրելու եք շրջապատին, թե որքան մեծ է ձեր սերը: Դու կողողվես հաճոյախոսություններով, եթե կյանքդ կապես Երկվորյակների, Կշեռքի, Ցուլի կամ Ջրհոսի հետ: Այս տղամարդիկ հասկանում են, թե որքան կարևոր են քեզ համար ուշադրությունն ու նվերները: Քո տարերքի կրակը ժամանակի ընթացքում կմարի Խեցգետնի, Կարիճի և Ձկների սառը ջրի պատճառով: Կրակի նշանի Խոյը և Աղեղնավորը քեզ համար կլինեն ակտիվ կողակիցներ, սակայն նրանց զսպվածության բացակայությունն ու խայթոցները կհանգեցնեն վեճերի:

Կույս (24.08-22.09) Այն աղջիկները, որոնք ծնվել են այս նշանի տակ, աներևակայելի գրավիչ են և հմայիչ: Ինչպիսի կրակոտ սեր է քեզ սպասվում Խոյի, Աղեղնավորի և Երկվորյակների հետ: Լավ հոգևոր կապ կստեղծվի Խեցգետնի և Կարիճի հետ: Ուժեղ զգացմունքներ հնարավոր են Ձկների հետ: Ավելի հեշտ կլինի լեզու գտնել Կույսի հետ: Ճիշտ է, ուժեղ կիրք այս սիրավեպում սպասել պետք չէ, սակայն երկու կողմին էլ ձեռնտու կլինեն հարգալից, հարթ հարաբերությունները: Քեզ համար դժվար կլինի ներխուժել Առյուծի կամ Կշեռքի ներքին աշխարհ, առավել ևս՝ ապրել այսպիսի տղամարդու հետ: Դժվար է հասկանալ և ընդունել զուգակցի դերում Ցուլին կամ Այծեղջյուրին, սակայն կարող եք բաժանել ազդեցության ոլորտները, այսինքն՝ նախօրոք պայմանավորվել համատեղ կյանքի կանոնների շուրջ: Այս դեպքում հարաբերությունները երկար կտևեն:

Կշեռք (23.09-23.10) «Ոչ մի օր առանց սիրո». այս է Կշեռքի կարգախոսը: Կա սեր՝ կա ապրելու ձգտում: Իրական ներդաշնակություն է սպասվում Խեցգետնի և Այծեղջյուրի հետ: Կենդանակերպի հենց այս ներկայացուցիչների հետ է հնարավոր երկարատև հուսալի ամուսնություն: Կրակոտ կիրք է խոստանում կապը Խոյի հետ: Քեզ հաճելի է Առյուծի կամ Աղեղնավորի հետ, այն դեպքում, եթե ինքդ ես ցանկանում պահպանել այդ հարաբերությունները: Երկվորյակները և Ջրհոսը քեզ հանգիստ չեն թողնի: Ձեզ հետաքրքիր է միասին, բայց դուք հաճախ եք վիճում, այնպես որ, այս դեպքում պետք չէ հուսալ երկարատև հարաբերությունների: Կույսը և Կարիճը քեզ համար հրապուրիչ են, բայց ոչ հասանելի:

Կարիճ (24.10-22.11) Դու շատ ընտրողական ես քո կապվածություններում: Ընկերական հարաբերություններ պահպանում ես շատերի, բայց ընկերություն ես անում քչերի հետ: Դինամիկ և կրքոտ, գրավիչ, ինչպես մագնիսը: Բայց, չնայած այս ամենին, կարող ես ունենալ հրաշալի ընտանիք, եթե որոշես ամուսնանալ: Կարիճը չի սիրում թեթև սիրախաղ, նա տրվում է սիրավեպին ամբողջ հոգով և սրտով: Նրանք ենթագիտակցորեն զգում են կեղծ ու իրական զգացմունքները, հետևաբար հազվադեպ են սխալ ընտրություն կատարում զուգընկեր ընտրելիս: Տղամարդ-կարիճները սովորաբար սիրում են իրենց ընտանիքը, սակայն կարող են լինել համառ և էգոիստ: Եթե դու տվել ես քո սիրտը Կարիճին, ապա ԻՄԱՑԻՐ, որ նրանք չեն սիրում կիսվել իրենց մտքերով, խանդոտ սեփականատերեր են: Վատ չեն դասավորվի հարաբերությունները Ցուլի և Կշեռքի հետ: Առյուծը և Ջրհոսը կնվազեցնեն քո ինքնասիրությունը: Նրանց հետ հաճելի է դուրս գալ մարդկանց շրջապատ: Ձկները ոչ հարմար տարբերակ է քեզ համար: Սակայն եթե դու դառնաս ավելի նրբանկատ և հանդուրժող, Ձկները քեզ համար կդառնան լավ զույգ: Հանդիպումը Կարիճի հետ խոստանում է կրքոտ սեր և ոչ պակաս կրքոտ խանդ: Խեցգետնի հետ հավանական են բախումներ: Դու գործում ես բացահայտ, իսկ Խեցգետինը՝ խորամանկորեն:

Աղեղնավոր (23.11-21-12) Դու միշտ շարժման մեջ ես: Գտիր քո կեսը Երկվորյակների, Ջրհոսի և Կշեռքի մեջ: Նրանք նույնպես քեզ պես շարժուն են և աշխույժ: Ընդհանուր լեզու կգտնես Կույսերի և Ձկների հետ: Աղեղնավորն ազատասիրության խորհրդանիշ է: Յուրաքանչյուր ոք, ով փորձում է սահմանափակել քո ազատությունը, դառնում է թշնամի: Բոլորից հաճախ քո ինքնուրույնությանը կբախվեն կրակոտ Խոյը և Առյուծը, պրագմատիկ Ցուլն ուԱյծեղջյուրը, ինչպես նաև Խեցգետինը: Դու կարող ես գտնել քո սերը և նրանց մեջ, սակայն դա կլինի երջանիկ բացառություն:

Այծեղջուր (22.12-20.01) Այծեղջյուրներն ուշ են ծաղկում, սակայն իրենց հմայքն ու գեղեցկությունը պահպանվում է մինչ ծերություն: Նրանք գործնական են ամեն ինչում, նույնիսկ սիրո մեջ: Այծեղջյուրներն ունեն հուսալիության և կայունության կարիք: Նրանք, որպես կանոն, սիրում են փող հավաքել, երբեմն կարող են նաև ժլատ թվալ, զերծ են մնում ամեն տեսակ պայմանականություններից: Լավ զուգընկերներն են`Ջրհոս, Ձկներ, Ցուլ, Կույս, Կարիճ, Աղեղնավոր: Վատ զուգընկերներն են`Խոյ, Խեցգետին և Կշեռք:

Ջրհոս (21.01-19.02) Նրանց շատ է համապատասխանում տվյալ ասացվածքը. «Ամբողջ աշխարհը սիրում է սիրահարին»: Նրանք սովորաբար իդեալիստներ են, տարված չեն անձնական սիրավեպերով, հետապնդում են վեհ գաղափարներ: Նրանք հավատարիմ և կայուն են սիրո մեջ: Նրանք, որպես կանոն, մի անգամ են սիրահարվում և առհավետ: Նրանք սովորաբար ունեն շատ ընկերներ՝ զարգացման տարբեր մակարդակներին պատկանող, սակայն շատ զգույշ և ուշադիր են զուգընկերոջ ընտրության հարցում: Ջրհոսները սիրում են ոգով ուժեղ և աննկուն մարդկանց, նրանք բազմակողմանի զարգացած մարդիկ են սովորաբար, բազմաբովանդակ և հետաքրքիր ապրելակերպ ունեն: Հեշտ են փոխզիջումների դիմում, խանդոտ չեն: Լավ զուգընկերներն են`Ձկներ, Երկվորյակներ, Խոյ, Կշեռք, Աղեղնավոր, Այծեղջյուր: Վատ զուգընկերներն են` Ցուլ, Կարիճ, Առյուծ:

Ձկներ (20.02-20.03) Ծնված են սիրո համար, կրքոտ և բանիմաց, հմուտ են սիրո հարցերում`ֆիզիկական, թե հոգևոր: Շատ պահանջկոտ և խոցելի են: Զուգընկերոջ մեկ անզգույշ խոսքը կամ արտահայտությունը կարող է սիրո հուրը մարել: Ձկները, հատկապես կին-Ձկները, շատ են տարվում սիրո երազանքներով, բազմաթիվ երևակայություններ ունեն սիրո մասին: Տղամարդ-Ձկները հաճախ անվստահ են, քանի որ վախենում են մերժված լինել: Կին-Ձկները զարմանալիորեն գեղեցիկ են, նրանք շատ տղամարդկանց սրտեր են նվաճում: Հաճախ վաղ են ամուսնանում: Տղամարդ-Ձկները լավ ամուսիններ են, ամբողջ կյանքը նրանց հետ վերածվում է մեղրամսի: Լավ զուգընկերներն են` Խոյ, Ցուլ, Խեցգետին, Կարիճ, Այծեղջյուր, Ջրհոս: Վատ զուգընկերներն են` Կույս և Երկվորյակներ:

Աղբյուրը ` bestinfo.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing