Հանցագործը պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ, կապ չունի անցումային արդարադատություն է, թե ոչ. Օսիպյան

20

Եթե որեւէ արարքի մեջ կա հանցագործություն, հանցագործը պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ, կապ չունի անցումային արդարադատություն է, թե ոչ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով հարցին, թե որը կլինի իր գործողությունը, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիշատակած անցումային արդարադատության արդյունքում «Սասնա ծռեր» խմբի անդամները ազատ արձակվելն ու չպատժվեն, մինչդեռ ինքն այյդ գործով տուժող է:

«Որեւէ ժամանակ, որեւէ անցում, որեւէ իշխանափոխություն չի կարող հանցագործություն կատարած անձին ազատել պատասխանատվությունից»,-ասաց նա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache