good-banner
Լրահոս

Հանրահավաք Փարիզում Հայաստանի դեսպանատան դիմաց

 

E562E8CA-0BF8-4A81-9703-6A5516A6C48E_cx0_cy10_cw0_w987_r1_s_r1

azatutyun.am — Երեքշաբթի օրը Փարիզում Հայաստանի դեսպանատան առջև կայացել է «Սասնա ծռեր» զինված խմբին և հայ ժողովրդին զորակցող հանրահավաք, որ կազմակերպել էին «Հայկական վերածնունդ», «Հայրենաբաղձ հայերը հանուն Հայաստանի ազատագրության», «Հայաստանի քաղբանտարկյալների զորակցության կոմիտե» և այլ հասարակական կազմակերպություններ:

«Հայկական վերածնունդ»-ի հաղորդագրության համաձայն՝ ելույթ ունեցողները պահանջել են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու «Հայաստանի մեջ քաղաքական բոլոր բանտարկյալների ու Ժիրայր Սեֆիլյանի ազատելը», հատուկ պահանջ է ներկայացվել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին սննդով ու էլեկտրականությամբ ապահովելու վերաբերյալ:

Հանրահավաքի մասնակիցների անունից կազմակերպիչները իրենց պահանջները նամակի տեսքով փորձել են ներկայացնել Հայաստանի դեսպանին, սակայն դեսպանատան առջև կանգնած ոստիկանները պնդել են, թե շենքը դատարկ է, և նամակը պետք է ուղարկել փոստով:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing