Հանրահավաքի մասնակիցները հինգ ուղղությամբ փակել են Մաշտոցի պողոտան. նշանակվել են պատասխանատուներ

0

Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք հինգ ուղղությամբ շրջափակել են Ֆրանսիայի հրապարակը:

Նա ասաց, որ ամեն ուղղությամբ ունենալու են պատասխանատուներ:

«Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի հատվածի պատասխանատուներն են Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանը, Բաղրամյան-Մոսկվյան հատվածի պատասխանատուներն են Արմեն  Մարտիրոսյանն ու Պետրոս Մակեյանը, Թումանյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկի պատասխանատուներն են Հայկ Բարսեղյանն ու Շահեն Հարությունյանը, Սայաթ-Նովա հատվածի պատասխանատուներն են Տիգրան Ավինյանն ու Գարիկ Սարգսյանը, իսկ Հյուսիսային պողոտայի հատվածի պատասխանատուներն են՝ Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը», — ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը բոլորին հորդորեց ակտիվորեն համագործակցել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache