Հանրահավաքին հայկական արտադրության պիջակ էի հագել, որը «Gucci»-ի կամ «Zilli»-ի տպավորություն էր թողել. Փաշինյան

60

Հայաստանի տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը, այսօր Facebook-ի իր էջով ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը, քանի որ Հայաստանի շուկան, ցավոք, շատ փոքր է և միայն մեր շուկայի վրա հիմնված տնտեսությունով չենք կարող բարձր վարձատրվող աշխատատեղեր ստեղծել», — ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է հնարավորություն ունենանք աջակցել մեր արտադրողին, իսկ տեղականը պիտի լինի այնպիսի որակի և գնի, որ հնարավորություն ունենանք դա օգտագործել»,- այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը կարծիք հայտնեց, որ այդ հնարավորությունը կա՝ որակյալ կոշիկներ կան, հագուստի տեսակներ ։
Վարչապետն անկեղծորեն նշեց՝ ինքը հաճույքով է տեղական արտադրանք-հագուստ կրում։

«Հանրահավաքին, օրինակ, մի պիջակ էի հագել, որ հետո տեսա՝ ինչ-որ տեղեր գրում են Gucci է, Zilli է, բայց ուզում եմ ասել՝ դա Հայաստանում արտադրված պիջակ է, ցավոք՝ ոչ գործարանում, այլ հայաստանյան մասնավոր դերձակի մոտ պատվիրված։ Ուրախ եմ, որ այդպիսի տպավորություն է թողնում, այսինքն՝ լուրջ պոտենցիալ կա այդ առումով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache