Լրահոս

Հանրապետական պատգամավորը Ռուսաստանին առաջարկում է Ադրբեջանին «տիխարի» զենք վաճառել

 

Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը դարակազմիկ միտք է արտահայտել՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում: Պատգամավորը հայտարարել է, որ  Ադրբեջանը հայ-ռուսական հարաբերություններում գռեհիկ կերպով ճեղք է փնտրում, իսկ զենքի վաճառքը դարձել է ճեղքը խորացնելու միջոց.«Տարիներ շարունակ Ադրբեջանը փորձում է հայ-ռուսական ռազմական հարաբերություններում ճեղքեր գտնել, դրանք խորացնել: Ցավալի է, որ մեր ռազմավարական դաշնակիցը Ադրբեջանին զենք է մատակարարում, բայց քաղաքական իրողություններ կան, որոնց էմոցիոնալ մոտենալ պետք չէ: Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ Հայաստանի համար սա զգայուն հարց է և իրենք փորձում են ճեղքը մեծացնել, ասում են, թե այդ գործողություններն արել են ռուսական զենքով և առաջիկայում էլ զենքի նոր խմբաքանակներ են ակնկալում ու նոր հաջողություններ կգրանցեն»,-ասել է նորաթուխ պատգամավորը:

Փաստորեն ստացվում է, որ ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելը այնքան վատ չէ,որքան այդ փաստի քարոզչական օգտագործումը Ադրբեջանի կողմից:  Եվ այս դեպքում ՀՀ պատգամավորին ոչ թե հետաքրքրում է Հայաստանի և Արցախի անվտանգության հարցը, այլ այն, որ հայ հասարակության մոտ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները կասկածի տակ են դրվում ու հանրությունը սկսկում է արդարացիորեն չվստահել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին:

Հանրապետական պատգամավորին իրապես անհանգստացնում է հասարակական տրամադրությունները: Վերջին տարիներին հայ հասարակությունը սկսել է առավել իրատեսորեն նայել հայ-ռուսական հարաբերություններին և իլուզիաներից էլ ավելի է հեռանում: Շատերը կսկսել են հասկանալ, որ Ռուսաստանը ոչ այնքան ռազմավարական դաշնակից է, որքան հակառակորդ: Այս տրամադրությունները ի վերջո կարող են բերել քաղաքական պրոցեսների, որոնց տակից պետք է դուրս գա Հայաստանում Ռուսաստանի շահերի հիմնական սպասարկու ՀՀԿ-ն:

Եվ այս ամենը հաշվի առնելով ՀՀԿ-ական պատգամավորը Ռուսաստանին առաջարկում է պայմանավորվել Արդբեջանի հետ, որպեսզի զենքի վաճառքը «տիխարի» կազմակերպվի, որպեսզի Հայաստանի հասարակությունը չտեղեկանա այդ մասին:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing