Հանրապետականների անորսալի տրամաբանությունը…

123

Եթե մի 20 տարի ապրում ես կնոջդ հետ, առնվազն հասկանում ես նրան… Մոտ երկու տասնամյակ ապրում ենք հանրապետականների հետ, կարծես թե եկել է ապահարզանի պահը, բայց նրանց տրամաբանությունն ինձ համար առաջվա պես մնում է անորսալի՝ հայտնի վրիժառուների նման…
Էդուարդ Շարմազանովն այսօր ասում է՝ «Այս կառավարությունը, որը ծրագիր է ներկայացրել, չի կարելի ժամանակավոր անվանել»… Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ եթե կառավարությունն իր իսկ ծրագրում հստակ նշում է, որ մեկ տարվա ընթացքում մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, բա ինչ է այդ կառավարությունը, եթե ոչ ժամանակավոր… Էլ սրանից էլ ժամանակավոր… Ափսոս, այդպես էլ չհասկացված մնացին հանրապետականները, առավել եւս նրանց տրամաբանությունը…

Գրառումը Armen Dulyan-ի ֆեյսբուքյան էջից



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache