Լրահոս

Հանրությունն ուզում է, որ Ծառուկյանը վերադառնա

 

ed00ffd57cc9a3b930f9f098fbf8fbed

hraparak.am-ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Ավետիսյանը երեկ կտրուկ հերքեց, որ Ծառուկյանի եւ ԲՀԿ վերնախավի միջեւ հանդիպում է եղել։ «Ոչ, նման բան չի եղել»,-ասաց նա։

— Իսկ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ կապված խոսակցությունների մասին ի՞նչ կասեք։

— Դա մեր ցանկությունն է։

— Կուսակցականների՞ ցանկությունը։

— Միայն կուսակցականների չէ, հասարակության կարծիքն է նաեւ եւ ցանկությունը, որովհետեւ վերջերս ՏԻՄ ընտրությունների հանդիպումների ժամանակ բազմաթիվ կոչեր են եղել մեր հանրության կողմից։

— Իսկ Գագիկ Ծառուկյանի հետ խոսե՞լ եք այդ թեմայով, ինքն ուզո՞ւմ է վերադառնալ։

— Ոչ, չեմ խոսել։

— Նոյեմբերին կարծես թե ԲՀԿ-ի համագումարն է սպասվում․․․

— Դեռ որոշված չէ՝ լինելո՞ւ է համագումար, թե՞ ոչ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆՆյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=125793&l=am/

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing