LifeStyle Հայտնիներ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ`ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՐՍՆԱՑՈՒԻ ՀԵՏ (PHOTO)

 

collage-19

   wnews.am-ը գրում է. Հայ գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը վերջին օրերի ամենաքննարկվող իրադարձություններից է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական մամուլում։

13329197_140392863036008_1115733269_n

Սկսած հյուրերից՝ մինչեւ հարսանեկան տորթ, հարսի զգեստ . շատերին է հետաքրքրում հարսանիքի մանրամասները։

Պակաս քննարկվող չէ նաեւ Սարգիս Կարապետյանի ընտրյալը՝ վրացուհի Սալոմե Կինցուրաշվիլին, ով Սարգսից մեծ է երկու տարով։

Ռուսական Elle ամսագիրը Սալոմեին ճանաչել է «Շաբաթվա աղջիկ»՝ հրապարակելով նրա հետ արված բլից հարցազրույցը, որը Wnews.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը.

Buy-by-me.ru օնլայն նախագիծը, որի հեղինակներն են Մոսկվայի պետական համալսարանի երեք շրջանավարտները, ապացույցն է այն բանի, որ երիտասարդ աղջիկները կարող են  ինքնուրույն հասնել հաջողության` անգամ մրցակցության պայմաններում։ Որոշելով հիմնել սեփական բիզնեսը՝ Սալոմե Կինցուրաշվիլինն, Յանա Դեմիդովիչը եւ Վիկտորիա Կլինովսկայան հիշել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հայտնի resale-store`ах խանութները ( Նյու Յորքում նման խանութները տեղակայված են բրենդային բուտիկների կողքին)։

Թիմում մրցակցության ու փոխադարձ վիրավորանքների բացակայությունը պարզ բացատրություն ունի. յուրաքանչյուր աղջիկ ունի իր պարտականությունը։ Սալոմեն հովանավորում է նկարահանումներն ու պատասխանատու է կրեատիվ մասի համար, Յանան իրականացնում է տեխնիկական հարցերը, իսկ Վիկան շփվում է հաճախորդների, մամուլի ներկայացուցիչների եւ ներդրողների հետ։ Մեր զրուցակիցն է այսօր «Շաբաթվա աղջիկ» Սալոմեն:

 

Ես չեմ սիրում բարդ համադրված կերպարներ։ Պարզությունը միշտ լավագույն տարբերակն է։ Վերջին շրջանում հաճախ եմ  կրում  կոստյումներ։

Ինձ համար չկան նորաձեւության իկոնաներ, սակայն կան կանացիության եւ գեղեցկության իկոնաներ։ Նրանցից է Ջեյն Բիրկինը, Ավա Գարդները եւ Օդրի Հեփբերնը։

Ունիվերսալ իրը. Ցանկացած իրավիճակի համար  սեւ դասական կոշիկներն են։

Նորաձեւության տաբուներ ինձ համար գոյություն  չունեն: Ամեն ինչ շատ արագ է փոխվում։

Չեմ պատկերացնում զգեստապահարանս առանց սեւ զգեստի եւ սպիտակ շապիկի։ Որպես կանոն, ես իրականացնում եմ անսպասելի գնումներ եւ դրանք նախապես չեմ պլանավորում։

Մեր ապագա պլանները. Եվրոպական շուկա մուտք գործելն է

Ինձ շատ է դուր գալիս, որ buy-by-me.ru-ն մենք  ստեղծել ենք ինքնուրույն և ամեն օր զբաղվում ենք մեր սիրած գործով: Եվ իհարկե, ինձ դուր է գալիս մեր խումբը, ընկերուհիներս իմ մոտիվացիան են: Թերությունների մասին չեմ խոսի, թող դա մնա գաղտնի:

Իմ սիրած քաղաքները. Փարիզ և Թբիլիսի

Երազում եմ լինել . Հնդկաստանում

Իդեալական հանգիստը. Ամառ, ծով, փոքրիկ քաղաքներ, համեղ ուտելիք և ուրախ ընկերախումբ: Սիրում եմ , նեղ փողզոցներ , որոնցով կարելի է երկար զբոսնել:

Սիրած ֆիլմերը. «Գնորդների Դալլասյան ակումբ» և արտհաուսային  ֆիլմերից` Վոնգ Կարվայ «Սիրո տրամադրություն»

Play-list of the moment:

Sade – Your Love Is King

U2 – Ordinary Love

Disclousure – You And Me

Barry White – Come On

Juliana Aquino – I’m Every Woman

Պայուսակիս մեջ. Դիմահարդարման պարագաներ երբեք չեք գտնի



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing