Հարձակում հայկական կայսրության վրա.lragir.am

1

BBC-ն պատմական անդրադարձ է կատարել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդաբնակ Աֆրինին: Դեռևս հին շրջանում Աֆրինը կարևոր ռազմավարական նշանակություն է ունեցել: BBC-ն հիշատակում է, որ Աֆրինը Հռոմի համար հենակետ է եղել Հայկական կայսրության դեմ հարձակումների համար:Թուրքիան հունվարին ռազմական գործողություններ է սկսել Աֆրինում այն բանից հետո, երբ ամերիկացիները հայտարարեցին քրդական 30 հազարանոց բանակ ձեւավորելու մտադրության մասին:

Աֆրինը գտնվում է այսպես կոչված ապաէսկալացիոն գոտու թուրքական հատվածում, որի շուրջ պայմանավորվել են Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան:Հարձակումից առաջ ռուսները տարհանել են իրենց զինվորականներին, նման մի բան էլ ռուսներն անում էին առաջին աշխարհամարտի տարիներին, հայաբնակ Արեւմտյան Հայաստանում: Սակայն, ի տարբերություն հայերի, քրդերը կարծես թե հույսները ռուսների վրա չեն դրել:Թուրքիան Աֆրինի դեմ հարձակումը ներկայացնում է որպես հակաահաբեկչական գործողություն, իրականում խնդիրն ավելի խորն է, եւ այդ մասին թուրք պաշտոնյաները հատկապես վերջին շրջանում արդեն բաց հայտարարություններ են անում:

Թուրքիային անհանգստացնում է այդ շրջանում քրդական հնարավոր ինքնավարության ստեղծումը, այն էլ ամերիկացիների կողմից զինված բանակով:Ինչպես նշում են փորձագետները, Թուրքիայի սահմանին սիրիական քրդերի ինքնավարության ստեղծումը կունենա շղթայական էֆեկտ Իրաքի քրդական անկախության հանրաքվեից հետո, այս անգամ արդեն Թուրքիայի քրդերի համար:Մերձավոր Արեւելքում ներկայում տեղի է ունենում Առաջին աշխարհամարտից հետո հաստատված սահմանների վերաձեւման երկրորդ փուլը: Ընդ որում, այս փուլում առանցքային գործոնը դարձել է քրդական խնդիրը:

Հերթում Թուրքիան է, որը ներկայում ագրեսիվ ու նյարդային պահվածք է դրսեւորում, քանի որ ակնհայտորեն դրվել է բարդ վիճակում՝ նրա ցանկացած քայլ ունենում է հարակից լուրջ հետեւանքներ եւ ըստ էության աշխատում է իր դեմ:Թուրք պաշտոնյաներն ու փորձագետներն արդեն բաց խոսում են Լոզանի վերանայման, Թուրքիայի մասնատման դեմ ուղղված գործընթացների հեռանկարի մասին:Թուրքերն իհարկե ունեն պատմական փորձը՝ ռուսների օգնությամբ ստեղծված իրավիճակից «չոր» դուրս գալու հարցում: Կհաջողվի՞ այս անգամ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache