good-banner
Լրահոս

Հարձակում Ռոսգվարդիայի վրա. Զոհերի թիվը ճշտվում է

 

Ութ զինյալներից բաղկացած խումբը լույս մարտի 24-ի գիշերը փորձել Է ներխուժել Չեչնիայի Նաուրիի շրջանում տեղակայված Ռոսգվարդիայի զորամաս, նրանցից վեցը ոչնչացվել են: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության իրավապահ մարմիններում:
 «Վեց զինյալներ սպանված են, եւս երկուսը թաքնվել են», ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ զորամասի հսկիչ անցակետում մարտը տեղի Է ունեցել ժամը 02:00-ի եւ 03:00-ի միջեւ:Ռոսգվարդիայի կորուստները ներկայում ճշտվում են: «Զորամասի տարածքում մարտական լիակատար պատրաստության վիճակ Է հայտարարված», հավելել Է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Ռոսգվարդիան ստեղծվել է Պուտինի հրամանով, որին տրվել են լայն լիազորություններ, մասնավորապես երկրում ներքին կարգը պաշտպանելու մասով: Այն համարվում է Պուտինի «անձնական գվարդիան»:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing