Լրահոս

Հարձակումներ ոստիկանների վրա. նրանք այլևս անվտանգ չեն

 

arm147099255784

Lakmoes.am-ին հասած տեղեկություններով վերջին մեկ ամսվա ընթացքում հարձակումներ են եղել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:

Հայաստանում արդեն նման երկու դեպք է արձանագրվել. հարձակումները եղել են շքամուտքերում, որոնցից մեկի դեպքում համազգեստավոր ոստիկանը կարծր առարկայով հարվածներ է ստացել գլխին:

Թեև իրավապահները չեն հրապարակայնացնում այս դեպքերը, սակայն դրանք սկսել են լրջորեն անհանգստացնել համազգեստավորներին: Ոստիկանությունն այժմ ուղիներ է փնտրում իր ծառայողների անվտանգությունն ապահովելու համար. դիտարկվող տարբերակներից մեկը քաղաքացիական հագուստ կրելու թույլտվությունն է՝ տնից-աշխատանքի և աշխատանքից-տուն գնալիս:

Թե որքանով այդ ժամանակավոր քողարկումը կբարձրացնի ոստիկանների կյանքի, առողջության անվտանգության մակարդակը կամ ընդհանրապես կբարձրացնի, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց արդեն ակնհայտ է դառնում, որ ոստիկան կամ իրավապահ լինելն այլևս անվտանգ չէ, և որ դա հանրության իրավունքներն ու ազատությունները նենգորեն ու անպատիժ ոտնահարելու, բռնությամբ լռեցնելու պատասխանն է:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am