Լրահոս

Հարձակումներից մեկ օր առաջ Իսրայելը Բաքվին զինել է գերժամանակակից հրթիռներով. փորձագետ

 

lahat

tert.am-ը գրում է. Մարտի 31-ին՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած հարձակման նախօրեին Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է լազերային հակատանկային հրթիռներ, ինչի մասին հայտնում է ռազմական փորձագետ Ալեքսանդր Մուրինսոնը:

Ինչպես նշում է Asbarez-ը, Իսրայելի Բան Իտալ համալսարանի Ռազմավարական հետազոտությունների բաժնին կից գործող Բեգին Սադատ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորաձագետի փոխանցմամբ` «Ադրբեջանն առաջին երկիրն է, որը ձեռք է բերել նման լազերային հակատանկային հրթիռներ»:

«Թեև Իսրայելը ԼՂ հակամարտության կողմը չէ ու պաշտոնապես չի աջակցում կողմերից որևիցե մեկին, այնուհանդերձ՝ ակնհայտ է, որ այն մտերիմ է Բաքվի հետ»,- ասել է Մուրինսոնը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am