«Հարգելի լրագրողներ, կամաց-կամաց սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երևալու». Արթուր Վանեցյան

35

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը համաձայն չէ կարծիքների հետ, թե վերջին շրջանում ծառայությունը հանգիստ է ու նոր բացահայտումներ չկան: ՀՀ արտակարգ իրավիճակների 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ԱԱԾ-ն ոչ թե հանգստացել է, այլ չի հրապարակում իր բացահայտումները:

«Ես ի սկզբանե ասել եմ, որ չեմ ընդունում ազգային անվտանգության ծառայության հրապարակային աշխատանքը, բայց սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր և հրապարակայնությունն էլ շատ էր: Հարգելի լրագրողներ, կամաց-կամաց սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երևալու»,-  նշեց Վանեցյանը:
Հարցին՝ գործերի մասին էլ չի ասելու, Վանեցյանը պատասխանեց. «Գործերի մասին ասելու եմ, բայց թույլատրելիի սահմաններում»:

Նա վստահեցրեց, որ դա իր որոշումն է: «Սա չի նշանակում, որ ես բաց չեմ լինելու, ուղղակի փորձելու ենք հնարավորինս սահմանափակել, որովհետև ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնն այդքան հրապարակային չպետք է լինի»,- ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache