good-banner
Լրահոս

Հարգելի խոսնակ, ուրեմն մի ասա, որ տարածք չենք տվել. «Հրապարակ»

 

David_Babayan_Arcrun

aravot.am-ը գրում է. Դավիթ Բաբայանը հասել է այնտեղ, որ արդեն հայտարարում է, թե այդ 800 հեկտարի մեծ մասն ընկնում է շփման գծում, իսկ մեր տարածքային կորուստներն ավելի քիչ են։ Ես հիմա ուզում եմ հասկանալ այս մեծ ստրատեգին. պարոն Բաբայան, եթե շփման գիծը բարակել է, եւ հակառակորդը դիրքերը մոտեցրել է մեր դիրքերին, մերոնք ի՞նչ պետք է անեն։ Այս իրավիճակում երկու լուծում կա՝ կամ պետք է թշնամուն հեռացնեն պատշաճ տարածության վրա, կամ իրենք նահանջեն, որպեսզի չհայտնվեն հակառակորդի ափի մեջ։ Որքան գիտենք, նախագահն էլ ասաց այդ մասին, հավես չկա նոր զոհերի գնով վերադարձնել այդ 800 հեկտարը։ Հարգելի խոսնակ, ուրեմն մի ասա, որ տարածք չենք տվել։ Մի ապուշացրու ոչ թերթերին, որոնք գրել են տարածքներ կորցնելու մասին, ոչ էլ հանրությանը, որ այդ մասին կարդացել է թերթերում։ Պաշտոնի բերումով Դավիթ Բաբայանից անհամեմատ բարձր մեկ այլ խոշոր ստրատեգ, դարձյալ ծագումով ղարաբաղցի Սեյրան Օհանյանն օրերս հայտարարեց, որ Թալիշում անվտանգ է։ Թերթերը, բնականաբար, չհավատացին, որովհետեւ հասարակ տրամաբանության հարց էր՝ Թալիշում չէր կարող ավելի անվտանգ լինել, երբ հակառակորդը հատկապես այդ ուղղությամբ էր արձանագրել իր հիմնական առաջխաղացումը։ Հասարակ լոգիկայի հարց է՝ քանի՞ մետրից կարող ես թիրախին ավելի ճիշտ խփել՝ հարյուր, թե՞ քսան։ Օհանյանի այդ հայտարարությունից անհանգստացան նաեւ նրա հայրենակիցները Ղարաբաղում եւ ընդհուպ վարչապետի բերանով հասկացրին, որ դեռ վաղ է խոսել Թալիշի անվտանգության մասին։ Բայց նույնիսկ դա չկանգնեցրեց Օհանյանի խոսնակին՝ Արծրուն Հովհաննիսյանին, որն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Հարգելի պարոնայք՝ Անդրիաս Ղուկասյան, Արամ Թարվերդյան, Դավիթ Հովհաննիսյան եւ Մուշեղ Դանիելյան, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Թալիշի անվտանգ լինելու մասին ասել է այն իմաստով, որ այնտեղ նախկինի նման չկան կրակոցներ, հրետակոծություններ եւ այլն»։ Դե կներես, հարգելի ՊՆ խոսնակ, որ մարդիկ չեն հասկացել, թե ինչ իմաստով է Թալիշի անվտանգության մասին խոսել ՊՆ Սեյրան Օհանյանը։ Եվ, այնուամենայնիվ, այդ ո՞ր նախկինի մասին է խոսքը։ Էն շատ նախկինից այսկո՞ղմ, թե՞ ապրիլի առաջին օրերից այսկողմ։ Իսկ պատահաբար Սեյրան Օհանյանը չգիտի՞, վաղը կրակելո՞ւ են, թե՞ չեն կրակելու։

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing