Լրահոս

Հարկային պարտավորությունների կատարում և գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում. վարչապետի հանձնարարականները

 

mhm54908

tert.am — Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի երկու հայտարարությամբ. հանձնարարականներ տվեց հարկային և սոցիալական ոլորտների վերաբերյալ:

Կարեն Կարապետյանն ասաց, որ այս օրերին շատ է խոսվում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ինչը հանրությանը հետաքրքրող թեմա է և տեղեկացրեց, որ ստեղծվում են  համապատասխան հանձնաժողովներ, որպեսզի այդ աշխատանքները կոորդինացնեն:

Այնուհետև վարչապետը  հանձնարարականներ տվեց  Պետական եկամուտների կոմիտեին, Էներգետիկայի և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների ժամանակավոր պաշտոնակատարներին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

ՊԵԿ  ղեկավար Հովիկ Հովսեփյանին վարչապետը հանձնարարեց հարկային ստուգումներ իրականացնելիս մանր և փոքր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքում. «Առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց նախատեսվող ֆունկցիաները: Ելնելով դրանից ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ համարվող խոշոր  արտադրողների և ներմուծողների կողմից  հարկադիր կարգապահության անվերապահ կատարումը: Երկրորդ, հարկային ստուգումները պետք է  կատարվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր և մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, ապահովել մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառումը և գործողության թափանցիկությունը»:

Խոսքն ուղղելով Հովիկ Հովսեփյանին, Կարեն Կարապետյանն ասաց, որ իր հանձնարարականները  պետք է կատարել առանց բիզնեսը խոչընդոտելու. «Որևիցե  ստուգում չպետք է խանգարի նրանց ամենօրյա գործունեությանը»:

Վարչապետի երկրորդ հանձնարարականն ուղղված էր ՀԾԿՀ-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին, որպեսզի վերանայվի գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը. «Առաջարկում  եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին  համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի  և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին: Խոսքը ինչին է վերաբերում. մաքսիմում  նվազեցնել սոցիալապես անապահով խավերի սակագինը ի հաշիվ այլ սպառողների»:

Բացի այդ, վարչապետը հանձնարարեց ապահովել առանձին սակագին բիզնեսի որոշ ճյուղերի՝ գյուղատնտեսության ու վերամշակող արտադրության համար, և այս ամենը` ոչ ի հաշիվ բյուջեի:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing