Լրահոս

Հարկայինը չի կարողանում հարկել շքեղ առանձնատները, որովհետև տան ամեն հարկ ունի իր սեփականատերը

 

1465821229-1061

yerkir.am-ԱԺ արտահերթ նիստում քննակվում է հարկային նոր օրենսգիրքը: Հիմնական զեկուցող` ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին հարց ուղղեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Պատգամավորը հարցրեց շքեղության հարկի վերացման մասին` ասելով, որ, ըստ կառավարության պատասխանի, երկրում միայն մեկ մարդ ունի շքեղ տուն, այն էլ` չգիտեն, թե ումն է: Մինչդեռ ապրիլյան դեպքերից հետո համացանցը սփռեց բոլոր այն շքեղ բնակարանների ու ավտոմեքենաների նկարները, որոնք պատկանում են այս կամ այն պաշտոնյային կամ գործարարին: «Ինչո՞ւ չի հարկվում շքեղությունը, որպեսզի ժողովրդի ուսերից իջեցնեն հարկային բեռը»,- հարցրեց Հեղինե Բիշարյանը:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ երբ որոշեցին հարկել շքեղ ավտոմեքենաները, լուրջ բարդությունների առաջ կանգնեցին, և մարդիկ սկսեցին շրջանցելու ձևեր գտնել: Նա չհերքեց, որ, ըստ տրամաբանության, շքեղ առանձնատան սեփականատերերը պետք է ավելի շատ հարկվեն: Բայց կան դեպքեր, երբ առանձնատան տարբեր հարկերը ձևակերպված են տարբեր մարդկանց անունով, և այդտեղ իրավական խնդիր է առաջանում:

Հեղինե Բիշարյանը արձագանքեց. «Թող լինի հարստության հարկ, ինչո՞ւ` ոչ»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...