Հարված Կարեն Կարապետյանի բիզնեսին. Սպառողներն այլևս գազի ներտնային սպասարկման գումար չեն վճարի. «Ժամանակ»

295

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում հայ ժողովուրդը կարող է ազատվել իր վրա տարիներ շարունակ դրված մի ապօրինի հարկատեսակից, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը զրկվել իր եկամտաբեր բիզնեսներից մեկից:

Խոսքը գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման համար սահմանված վճարի մասին է: Տարիներ շարունակ բնական գազի սպառողները պարտադրված են եղել վճարել Կարեն Կարապետյանի սեփականությունը համարվող AEG service ՍՊԸ-ին:

Հիմա այդ ծառայությունը կարող են իրականացնել ԱԻՆ աշխատակիցները, և հայ սպառողները այլևս ստիպված չեն լինի ամսական վճարել մի ծառայության համար, որը, ըստ էության, չէր իրականացվում»:



Загрузка...