Լրահոս

Հարված Կարեն Կարապետյանին. պայմանավորվածությու՞ն Սերժ Սարգսյանի հետ

 

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը 2016 թվականի սեպ­տեմբերի 8-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Հո­վիկ Աբրահամյանը հրաժարական ներկայացրեց: Ու, ըստ էության, հենց այդ օրվանից սկսվեց նոր վարչապետ Կարեն Կարապետյանի, այսպես ասենք՝ ժամանակաշրջանը:

Բոլորն են հիշում, թե որն է եղել Կարեն Կարապետյանի ամենաարժանահիշատակ հայտարարությանը. այս տարվա ըն­թացքում մեր տնտեսության մեջ կլինեն 850 միլիոն դոլա­րի ներդրումներ, առաջիկա երկու-երեք տարվա ընթաց­քում ներդրումների ծավալը կլինի 3.2 միլիարդ դոլար, իսկ ընդհանրապես, կառավարության տեսադաշտում կան ավելի քան 5 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր:

Այս ծրագրում Կարեն Կարապետյանի հիմնական աջակիցը պետք է լիներ ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո նա շտապեց Հայաստան և իր աջակցությունը հայտնեց նրան նաև հայտարարեց, որ ինքը և իր ընկերները խոշոր ներդրումներ են իրականացնելու Հայաստանում: Սամվել Կարապետյանի վերջին շրջանի պասիվ աջակցությունը Կարեն Կարապետյանի կառավարությանը հուշում է, որ ինչ որ խնդիրներ են առաջ եկել: Կարեն Կարապետյանի կառավարությունը չի կարողանում ապահովել խոստացված 850 մլն դոլարի ներդրումը, որը պետք է տեղի ունենար այս տարվա ընթացքում:

Փաստորեն Սամվել Կարապետյանի ծրագրերը փոխվել են կամ նա նոր պայմանավորվածություն է ձեռք բերել նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ամեն դեպքում Սամվել Կարապետյանը խոստացած ներդրումների չապահովմամբ մեծ հարված է հասցնում Կարեն Կարապետյանին


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing