Без рубрики

Հարվածի տակ է Գալուստ Սահակյանի որդին. «Ժողովուրդ»

 

gal

1or.am «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունում առաջիկայում պաշտոնանկությունները անխուսափելի են։

«Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ երեկ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը իր մոտ է կանչել փոխնախարար Տիգրան Սահակյանին (ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն) և նրա հետ տհաճ զրույց ունեցել։ Ենթադրվում է, որ Սահակյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի։

«Ժողովուրդ»–ը փորձեց Տիգրան Սահակյանից պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ «Դա ոչ իրատեսական և տրամաբանությունից հեռու տեղեկություն է։ Այդ տեղեկությունը տարածում են այն մարդիկ, որոնք ո՛չ հասկանում են առողջապահությունից և ո՛չ էլ քաղաքականությունից»,– պատասխանեց ԱԺ նախագահի որդին։Մեր այն հարցին, որ եթե նախարարն, այնուամենայնիվ որոշի իրեն ազատել, ապա ինչպես կարձագանքի այդ փաստին, Սահակյանը պատասխանեց. «Շատ հանգիստ։ Ես ընդհանրապես պաշտոնից կառչած չեմ և ինչ-որ քայլեր չեմ ձեռնարկի։Ի վերջո, մարդն է գեղեցկացնում պաշտոնին, այլ ոչ թե պաշտոնը՝ մարդուն ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

Liza

Liza