Լրահոս

Հասկանալ Էրդողանի 1915-ի ուղերձը. թուրք վերլուծաբանի հոդվածը

 

Թուրքական Sabah իշխանամետ թերթի վերլուծաբան Ռասիմ Օզալ Քյութահյալըն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլքսանչորսյան ուղերձին` այն բնութագրելով «շատ ազդեցիկ ու խղճով»:

«Հասկանալ Էրդողանի 1915-ի ուղերձը» հոդվածում Քյութահյալըն պնդում է, որ այդ ուղերձի ամեն մի բառը խնամքով ընտրված է տեքստի ամենակարևոր հատվածը համարելով հետևյալը.

«Կրկին հիշում եմ 20-րդ դարասկզբին իրենց կյանքը զոհած օսմանցի հայերին։ Ալլահին խնդրում եմ, որ խաղաղություն պարգևի 1-ին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում մահացած միլիոնավոր օսմանյան քաղաքացիների հոգիներին»։

«Մեր երկրում հայ համայնքի խաղաղությունը, անվտանգությունը և երջանկությունը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի։ Մենք չենք հանդուրժի մեր հայ քաղաքացիներից որևէ մեկի օտարացումը, մեկուսացումը կամ խորթ քաղաքացու լինելու զգացողությունը»։

Հոդվածում ասվում է, որ Էրդողանը առաջինն էր, ով 2014-ի ուղերձով կոտրեց հին Թուրքիայի ֆաշիստական մտածողության կարծրատիպը: 2014-ին պարզ դարձավ, որ այլևս չի կարող այս հարցում վերադարձ լինել նախկին կարծրատիպային մոտեցմանը:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

araratnews.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara