Հասկանում են, որ ես կարող էի իրենց համար վտանգ լինել ընտրությունների ժամանակ. Քոչարյան

47

Ես մտածում եմ, որ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ էն գլխից ուզում են ինձ չեզոքացնել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով իրեն մեղադրանք առաջադրելու փաստին, փոխանցում է news.am-ը։

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չւնեմ։ Բայց սա այն դեպքն է, որ դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է քեզնով սկսում զբաղվել։

Ես կարծում եմ՝ սրանով առաջին հերթին փորձում են չեզոքացնել իմ հնարավոր ակտիվ մասնակցությունն այդ գործընթացներում։ Մարդիկ հասկանում են, որ միայն իմ ժամանակահատվածում էր, որ երկրի տնտեսությունն էական զարգացում է ապրել։ 10 տարիների ընթացքում 5 անգամ աճել է երկրի ՀՆԱ-ն։ Մենք աշխարհի ամենից արագ զարգացող երկրների 5-յակում կամ 10-յակում ենք եղել։ Տնտեսական միջին աճը եղել է 10,5 տոկոս տարեկան, իսկ վերջին տարում 12,5 տոկոս է եղել միջին աճը։ Մարդիկ հիշում են։ Հենց այդ ժամանակ կայացավ փոքր ու միջին բիզնեսը, ՀՆԱ 12 տոկոսից դարձավ 44 տոկոս։ Հասկանում են, որ նման «բագաժով» մարդը կարող է իրենց համար վտանգ լինի ընտրությունների ժամանակ։ Ի դեպ, նախկին իշխանությունը եւս մտահոգ էր այդ հարցով։ Ոնց որ իմ կերպարը հանգիստ չի տալիս, ով էլ գա իշխանություն, պետք է ինձ հիշի»,-հայտարարեց երկրորդ նախագահը։

Նա հայտարարեց, որ 10 տարի քննադատության է ենթարկվել նաեւ ՀՀԿ-ականների կողմից. «Որովհետեւ այն հարցերում, որոնց հետ համաձայն չէի, արտահայտվում եւ քննադատում էի։ Եթե ես կենսաթոշակային պարտադիր համակարգի հետ համաձայն չէի, ես չէի կարող իմ կարծիքը չհայտնել։ Կամ կամերաների, կարմիր գծերի, կամ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ»։

Երկրորդ նախագահը նշեց, որ մինչեւ հիմա էլ իրեն կապում են Սերժ Սարգսյանի հետ. «Մենք շատ դժվար ճանապարհ ենք անցել միասին, բայց այդ նույն կապն ուղղակի անցած տարիներին համարյա խզվել է։ Վերջին տարիներին ես Սերժ Սարգսյանին տեսել եմ երկու անգամ։ Ցավում եմ դրա համար։ Հեռախոսով կարող ենք շփվել, տարին 2-3 անգամ ծնունդ շնորհավորել, բայց ես չեմ կարող չգնահատել այն ճանապարհը, որ նա անցել է Ղարաբաղում եւ Հայաստանում՝ լինելով պաշտպանության նախարար, անվտանգության նախարար։ Սա ոչ ոք չի կարող մոռանալ»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache