Լրահոս

Հասմիկ Պողոսյանը նախարար կմնա՞… (Գաղտնի ձայնագրություն)

 

154cfc94388e1c89b9bd1f24bfcad838

hraparak.am – Նախարարները հավաքվել են Հասմիկ Պողոսյանի քով.

-Նանի, մենք արդեն վարչապետ ունե՞նք:

– Ունենք բաս: Սրան Երևան կասեն է՜։ Դուք հլա ղոչաղ կացեք, դեռ շատ բան կիմանաք:

– Վա՜, բա ո՞վ ա մեր վարչապետը:

– Ես ի՞նչ գիտեմ… ո՜վ տեր Աստոծ… Մոսկովից գալիս են ու մարդի գլխի խաթա դառնում…

– Բա հիմա մենք ի՞նչ ենք անելու, նանի:

– Բայց ի՜նչ շուտ վերջացավ… ի՛նչ վատ վերջացավ… Մտիկ արեք հա՜, լակոնիկ կխոսաք, երկար- բարակ, ամբախ- զամբախ չխոսաք: Հանդիպելուց էլ մի հատ բարև ու վերջ: Երեսին չժպտաք: Կարելի ա ձեզ փորձելու համար ձեր երեսին ժպտա, մոտենաք ոչ, երեսներդ կթեքեք ու անցնեք: Թե ժպտաք էլ, հարցրեք. – «աղա, էս խի՞ ես ժպտում, չլինի՞ թե ինձ նախարար ես պահում»: Ձեզ գործից կհանեն ու գործ չեն տա, պաշտոնի թերմացքը կտան, շատ անգամ էլ իրենք կուտեն, ձեզ տալ չեն, բան չկա, ծառայի կարգն էդ ա… Աղան ինքն ա, պիտի անի, բաս ո՞նց… Օրեր են, կմթնեն անց կկենան…

– Բաս հիմա քեզ պահելու՞ ա, նանի:

– Որտեղի՞ց գիտենամ, որ գիտենամ հրեն երեսին էնպե՜ս կժպտամ…

ՀԳ Ձայնագրությունը կատարվել է գաղտնի:

Հասմիկ Բաբաջանյան



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am