good-banner
LifeStyle Հայտնիներ

Հաճելիորեն զարմացած եմ, որ Էմմին հրաշալի մայր է դարձել. Նադեժդա Սարգսյան

 

Emmy

Երգչուհի Էմմին մի քանի տարի է, ինչ ամուսնացել ու մշտական  բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Ամիսներ առաջ լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը: Նա պարբերաբար Facebook-ում հղիության փուլերի լուսանկարներ էր տեղադրում, այժմ էլ՝ նորածին որդու լուսանկարները։

Tert.am Youth-ը զրուցեց Էմմիի մայրիկի՝ երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ, պարզելու, թե ինչպես է կարողանում հաղթահարել դստեր և թոռնիկի կարոտը:

«Էմմիի ծննդաբերելու ժամանակն ինձ տեղյակ չէին պահել, որպեսզի չանհանգստանամ, բայց այն ժամանակ, երբ նա ծննդաբերում էր, ես զանգ եմ տվել նրան, սիրտս զգացել էր…: Երբ բալիկը ծնվեց, ես առաջինն էի, որ ստացա թոռնիկիս ամենաառաջին լուսանկարները: Աննկարագրելի երջանկություն եմ զգացել: Փոքրիկի՝ Դանիելի անունն ընտրել ենք Աստվածաշնչից, որը նշանակում  է՝ Աստված է մեր դատավորը»,-ասաց Նադեժդա Սարգսյանը:

Emmy 1

«Ժամանակակից տեխնոլոգիաները  համեմատաբար մեղմացնում են կարոտը: Հեռավորությունը տանելի է, երբ գիտեմ, որ դուստրս երջանիկ է ամուսնու և երեխայի հետ»,- ասաց երգչուհին:

Նադեժդա Սարգսյանը նշեց նաև, որ անհամբեր սպասում է դստերն ու թոռնիկին, քանի որ ամառային արձակուրդները Էմմին նախատեսել է անցկացնել  Երևանում: Մոր խոսքով՝ Էմմին այսուհետ ակտիվորեն կզբաղվի երգարվեստով:

 

«Էմմին ինձ համար միշտ մնում է փոքր աղջնակ, ու ես զարմացած եմ, թե ինչպիսին է դարձել մայրանալուց հետո: Եթե անգամ զգուշացնում եմ, որ անի այս կամ այն բանը, պարզվում է՝ արդեն արել է: Հաճելիորեն զարմացել եմ, թե դուստրս ինչպիսի մայր է դարձել, ինչպիսի պատասխանատվությամբ է որդուն դաստիարակում: Որպես մայր անչափ ուրախ ու հպարտ եմ՝ տեսնելով այդ ամենը»,-անկեղծանում է Նադեժդա Սարգսյանը:

 

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing