Լրահոս

Հատուկ Հայաստանի ԱԱԾ-ի համար. կրակի հետ եք խաղում, տղաներ

 

armvikiliks

armweeklynews.am-ը գրում է.  ԱԱԾ-ին.կրակի հետ եք խաղում, տղաներ

Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիր:

Երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում

Սա երկու բարեկամ երկրների միջև բնական և անհրաժեշտ քայլ է, եթե չլիներ անհանգստացնող մեկ հանգամանք. Իրանը կարող է դառնալ Հայաստանի դեմ գործող թուրքական գործակալական կենտրոն:

Կրկնենք. ոչ թե ադրբեջանական, այլ ՝ թուրքական :

Բան այն է, որ Իրանը առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիր ուներ 7 երկրների հետ՝ Թուրքիա, Լիբանան, Ադրբեջան, Վրաստան, Բոլիվիա, Եգիպտոս և Սիրիա և դրանք ուժի մեջ են այսօր:

Իրանին սահմանակից որևէ երկրի նկատմամբ թուրքական հետախուզության համար ամենահարմար երկիրը Իրանն է: Ոչ թե նրա համար, որ Իրանն ՛՛ազատություն է՛՛ տվել թուրքական հետախուզությանը, այլ այդ հանգամանքը կապված է Թուրքիայի հետախուզական ծառայության ` MIT, ներկայիս ղեկավար Հաքան Ֆիդանի անձի հետ;

Բանն այն է, որ երբ 2010 թվականին Հաքան Ֆիդանը նշանակվեց Թուրքիայի հետախուզության ղեկավար, Իսրայելն իր դժգոհությունն արտահայտեց Թուրքիայի կառավարությունից, պնդելով, որ Հաքան Ֆիդանը լուրջ դերակատարում ունի և հատուկ, ջերմ հարաբերություններ ունի Իրանի հետ: Այս մասին տեղեկացրել է իսրայելական Haaretz պարբերականը, Ամիր Օրենի հեղինակությամբ հոդվածում: Այդ ժամանակ Իսրայելը դեռևս ազդեցություն ուներ Թուրքիայի նկատմամբ:

Հաքան Ֆիդանի կենսագրության մեջ կա դրվագ, ինչը թույլ է տալիս այդ մարդուն մշտապես հատուկ վերաբերմունքի արժանանալ Իրանում:

2009 թվականին Հաքան Ֆիդանը Թուրքիան ներկայացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (International Atomic Energy Agency) և մշտապես պաշտպանել է Իրանի իրավունքը ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու համար:

Haaretz-ը պնդում է, որ Իրանը հենց Հաքան Ֆիդանից է ստացել իրեն անհրաժեշտ տեղեկությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ընթացող կուլիսային բանակցությունների վերաբերյալ:

Օրերս Հաքան Ֆիդանը ևս մեկ ծառայություն մատուցեց Իրանին, երբ Թուրքիայի հատուկ ծառայությունների օգնությամբ Իրանը Հնդկաստան արտահանած նավթի դիմաց ստանալիք 900 մլն դոլար գումարը Դելիից տեղափոխեց թուրքական Halkbankl (Armweeklynews).

Արդյոք Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է Իրանի հետ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի պայմաններում դիմակայել թուրքական գործակալների ՛՛9-րդ ալիքին՛՛:

Չենք բացառում, որ Իրանից այնքան թուրք գործակալներ անցնեն Հայաստան գործարարների անվան տակ, որքան Հայաստանի ԱԱԾ-ի աշխատակազմն է, և դեռ մի բան էլ ավելի:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing