Հատուկ թողարկում․ Կարևոր է դրսի սաստող կոչերը Ադրբեջանին, որպեսզի նա չփորձի վիճակը ապակայունացնել

1

yelaket.am -Պարոն Պապյան, Ձեր կանխատեսմամբ ամսի 8-ին Հայաստանը կունենա՞ նոր վարչապետ, և այդ վարչապետը կլինի՞ Նիկոլ Փաշինյանը, թե կա կասկած, որ հնարավոր է այդպես չլինի: Վարչապետ կունենա և կլինի Նիկոլ Փաշինյանը այդ վարչապետը, թեև մինչև վերջնականապես քվեարկություն տեղի չունենա, մի փոքր անհանգստություն այնուհանդերձ լինում ա, որովհետև ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ հանրապետական կուսակցությունը պարբերաբար խորամանկությունների և խարդավանքների է դիմում: -Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, մեկ այլ անձ լիներ՝ ժողովուրդը էլի՞ կգնար: Գիտեք էստեղ դժվար է ասել, որովհետև շատ բաներ զուտ սուբյեկտիվ են, արդյոք ժողովուրդը ինչպես է այդ մարդուն ընկալում, գիտեք, սկսած ձայնի տեմբրից, թե ինչ ձայնով ա խոսում, վերջացրած հագուկապը, վերջացրած ծագումնաբանությունը, վերջացրած անցյալը, սրանք շատ կարևոր են, այսինքն՝ չպիտի ոչ գերագնահատել, ոչ էլ անտեսել անհատի դերը: Էսպես ասենք, եթե չլիներ այս դժգոհությունը, ով էլ լիներ չէր կարող ժողովրդին ոտքի հաներ, բայց սա չի նշանակում, որ ամեն ոք դա կարող էր անել: Մանրամասները՝ տեսանյութում

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache