Հավանական պատերազմը՝ տեղի կունենա մայիս-հունիս ամիսներին. կլինի երկարաժամկետ

1

« Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ու այս պարագայում է, որ ԱՄՆ-ն այդպիսի մակարդակով ընդունեց Բակո Սահակյանին, պատասխան տալով Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը»,-ասաց, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գիրգորյանը,  Ազատություն ռադիոկայանի եթերում, խոսելով Բակո Սահակյանի այցի կարևորությունից և հնարավոր պատերազմի նախանշաններից:

Գրիգորյանը նշեց, որ առկա են բոլոր չափորոշիչները, որոնք հիմք են տալիս ասելու, որ պատերազմ լինելու է, և դրանք երեքն են՝ քաղաքական պատրաստվածություն, ռազմական, ինֆորմացիոն պատերազմ.

«Առաջին անգամն է, որ Ալիևը հայտարարում է՝  մեր պետական քաղաքականության մեջ մենք ամրագրում ենք այն հանգամանքը, որ մենք պետք է մտնենք և գրավենք  Երևանը, Զանգեզուրը:

Ադրբեջանում շարունակվում են մեծամասշտաբ զորավարժություններ՝ մոտավորապես 25 000 զինվոր, ռազմատեխնիկա՝ 1000 տանկեր և БТР-ներ,  բավական մոտ Ղարաբաղի սահմանին, և այս ամենը պատահականություն չէ:

Նաև առկա է ինֆորմացիոն պատերազմ, որից պարզ երևում է , որ Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանին:

Այս բոլորը հիմք են, որոնք ցույց են տալիս, որ ապրիլից հետո՝ Ալիևի իշխանության ամրապնդումից հետո, վերջինս կսկսի կտրուկ քայլեր անել»,-ասաց Ս. Գրիգորյանը:

Դիտարկմանը, թե արդյո՞ք 2018թ.-ի ապրիլին կլինի այն ինչ եղավ 2016թ.-ի ապրիլին, քաղաքագետը նշեց, որ իր համոզմամբ դա կտրաբերիվի քառօրյա պատերազմից, ունենալ երկարաժամկետ բնույթ.

«Կլինի երկարաժամկետ պատերազմ, քանի որ Ադրբեջանը ցանկանում է այդ հարցը վերջնական լուծել:

Հավանական պատերազմը՝ ըստ երևույթին տեղի կունենա մայիս-հունիս ամիսներին»,-նշեց քաղաքագետը, հավելելով, որ պետք է անպայման կանխարգելիչ քայլեր ձեռնարկել:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache