Լրահոս

Հայ-ադրբեջանական հակամարտությունը հրահրել է Ռուսաստանը. ԱՄՆ ԿՀՎ-ի գաղտնազերծած փաստաթղթեր

 

karabakh-war-35

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է ավելի քան 1 միլիոն փաստաթուղթ, որոնք հրապարակված են գերատեսչության պաշտոնական կայքում։ Հսկայական արխիվում գաղտնի փաստաթղթեր կան նաև Հայաստանի վերաբերյալ։Դրանցից մեկը (CIA-RDP90G01353R001500220005-1), որը թվագրված է 1988թ. հունիսի 16-ին, ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Ուեբսթերի գաղտնի նամակն է՝ ուղղված ԱՄՆ փոխնախագահին, որը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին։
Նամակում ասվում է, որ հայերի և ադրբեջանցիների միջև հակամարտությունը դարավոր պատմություն ունի. հայերը քրիստոնյաներ են, ադրբեջանցիները՝ թուրքեր, որոնք շիա են։ԿՀՎ ղեկավարը ԱՄՆ փոխնախագահին գրում է, որ հայկական և ադրբեջանական հողերը դարեր շարունակ մտել են Պարսից և Օսմանյան կայսրությունների կազմի մեջ։ Երբ Ռուսական կայսրությունը 19-րդ դարում ներխուժեց Կովկաս, հրահրեց բախում երկու էթնիկ խմբերի միջև, ինչը բխում էր իր շահերից։1915թ. Թուրքիայում հայերի բռնի տարհանման և զանգվածային սպանությունների հետևանքով հայերը սկսեցին ատել թուրքերին, այդ թվում՝ ադրբեջանցիներին։ Միևնույն ժամանակ հայերը սկսեցին ռուսներին ընկալել որպես պաշտպան կամ «չարյաց փոքրագույն»։ Նամակում նշվում է, որ Թուրքիայում զոհվել է 1,5 միլիոն հայ։
1917թ. Ռուսական կայսրության փլուզումը հանգեցրեց նրան, որ Հայաստանը և Ադրբեջանը 2 տարով անկախություն ձեռք բերեցին, որից հետո երկու հանրապետությունները անցան Կարմիր բանակի վերահսկողության տակ և մտան ԽՍՀՄ կազմի մեջ։Ուիլյամ Ուեբսթերը գրում է, որ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը, որում բնակվել են մեծամասնությամբ հայեր, բոլշևիկները հանձնեցին Ադրբեջանին, ինչն առաջացրեց Հայաստանի դժգոհությունը։ Այդ ժամանակից ի վեր հայերը պարբերաբար բարձրացրել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմ վերադարձնելու հարցը՝ ասվում է փաստաթղթում։
Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա նրանք միշտ կարծել են, որ Հայաստանը համարվում է Ռուսաստանի ֆավորիտը՝ կապված դավանանքի, Մոսկվայի քաղաքական էլիտայում մեծ թվով հայազգի ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, ադրբեջանցիները դժգոհ էին վատ կենցաղային պայմաններից, գործազրկության աճից։ Այս ամենը հանգեցրեց հայ-ադրբեջանական բախումների, ինչի հետևանքով Ադրբեջանում բնակվող հայերը դաժան բռնության ենթարկվեցին ադրբեջանցիների կողմից՝ ասվում է նամակում։Նշենք, որ «հույժ գաղտնի» կնիքը փաստաթղթի վրայից հանվել է միայն 2012թ. օգոստոսի 21-ին։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing