Լրահոս

Հայ ազգի վրա զենք է բարձրացնում Ադրբեջանն ու ՀՀԿ-ականե՞րը

 

Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀԿ-ականնրն են երկրում գաղջ մթնոլորտի ստեղծման հիմնական հեղինակները: Ասում են՝ Ջրառատի դեպքը հնուց է եկել՝ դեռևս ՏԻՄ ընտրությոններից սկսած: Հա, միգուցե դա այդպես է, բայց փաստ այն է, որ դեպքերը տեղի են ունեցել ու շարունակվել են քաղաքական դրդապատճառներով:

Շարմազանովն էլ ասում է՝ քաղաքական աստառով մի փնտրեք, ՀՀԿ-ն հարցերը զենքով չի լուծում և այլն… Lավ, բա սրան ի՞նչ անուն կտաք, եթե պաշտոնյաները՝ փոխոստիկանապետի գլխավորությամբ, անօրինական մասնակցել է «ռազբորկաների», նրա գլխավորությամբ կրակել ու դանակահարվել են այն մարդիկ, ովքեր համարձակվել են գյուղ մտցնել ընդդիմադիր դաշտի, իրենց հակառակորդ կուսակցության ներկայացուցիչներին:

Եթե իշխանությունը կպատժի այս արարքը, այլ ոչ թե այն կփաթաթի տուժող կողմի «վզին», այն ժամանակ կասենք, որ ՀՀԿ-ն զենքով «խաղալ» չի սիրում, որ Հանրապետականները դեմ են բռնությանն ու այս որակի քաղաքական պայքարին:
Լավ, հո մենք թշնամի չենք՝ հարցերը լուծում ենք զենքով ու դանակով: Հիմա որ ասենք հայ ազգի վրա ադրբեջանցուց բացի ՀՀԿ-ական ներկայացուցիչներն են զենք բարձրացնում, ճիշտ կանենք չէ՞:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lurer.socnews.net

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara