Հայ կրկնահանցագործն Ամանորին փախել է ռուսական գաղութից.

0

Ֆելիքս Հայրապետյանը երկու անգամ ազատազրկվել է կողոպուտի, երկու անգամ` խարդախության համար։
Ռուսաստանում շուրջօրյա որոնումներ են ընթանում գաղութից փախած Ֆելիքս Հայրապետյանին գտնելու համար։ Այս մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի հարցերով Ռուսաստանի Պատիժների կատարման դաշնային ծառայության վարչությունը։

Հանցագործն Ամանորի գիշերը փախուստ է կատարել գաղութից, նրան մինչև հիմա չեն բռնել։

Հայաստանում ծնված 36-ամյա Ֆելիքս Հայրապետյանին Պետերբուրգում երկու անգամ դատել են կողոպուտի, այնուհետև խարդախության համար (կրկին երկու անգամ)։

Դատարանի որոշման համաձայն` կրկնահանցագործը պետք է բանտից դուրս գար 2019թ-ի նոյեմբերին։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache