Հայ մարզիկ Գեղարդ Մուսասիի տարած հաղթանակը ռուսասատնցու հանդեպ և ռուս հաղորդավարների ակնհայտորեն մարդակերական մեկնաբանությունները

1

Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ Հայ մարզիկ Գեղարդ Մուսասիի տարած հաղթանակը ռուսասատնցու հանդեպ հետաքրքիր է ոչ միայն մարզական առումով: Որքան էլ ծանր տեսարան է այս մարզաձեւը, ամենանողկալին ինձ համար ռուս հաղորդավարմերի ակնհայտորեն մարդակերական մեկնաբանությունն էր եւ խայտառակ ստախոսությունը իրենց հայրենակցի հորինված առավելության մասին:

Բավական է անաչառ հայացքով դիտել մենամարտը համոզվելու համար հայի գրեթե ամբողջական գերակայության մեջ, սակայն ռուս մեկնաբանները նախապես արդեն պատրաստում են հանդիսատեսին մրցավարների իբրեւ թե ՛՛անարդար՛՛ ու ՛՛խտրական՛՛ որոշմանը, անամոթաբար ներկայացնելով իրենց մարզիկի պարտությունը որպես հաղթանակ: Սա քաղաքական, գաղափարական, քարոզչական կեղծիք է, որն այդքան բնորոշ է ժամանակակից Ռուսաստանին: Ինչեւե՝ կարեւոր է այն, որ Հոլանդիան ներկայացնող հայը, ում ազգությունը ռսներն իդեպ չնշեցին, փայլուն ոճով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցչին: Խարհրդանշական հաղթանակ է:

 

 

https://www.youtube.com/watch?v=3frOl3qVSi0&feature=share



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache