Լրահոս

Հայ օլիգարխներից ովքեր կհայտնվեն ԱՄՆ «սև ցուցակում»

 

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ դեսպանատունը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանականընտրություններից հետո հնարավոր է՝ անցանկալի անձանց ևս մեկ «սև ցուցակ» պատրաստի։

Ընդ որում՝ ցուցակում կարող են հայտնվել ոչ միայն ընտրությունների բնականոն ընթացքը խաթարող քրեական տարրերը, այլև ընտրություններին մասնակից ռեյտինգային թեկնածուները, որոնց վերաբերյալ բազում ապացույցներ են շրջանառվում ընտրակաշառքի և տարբեր բռնությունների մասին։

Դրանց թվում են՝ Միհրան Պողոսյանը, Արման (Գալուստի) Սահակյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս), Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ), Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց), ովքեր Մարտի 1-ի իրադարձություններից հետո արդեն մեկ այլ սև ցուցակում են, և 2008 թվականից ի վեր չեն կարողանում այցելել այդ երկիր։ Չի բացառվում, որ այդպիսի ցուցակ պատրաստի նաև ԵՄ-ն։

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing