Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին

37

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ТАСС-ը:

Զրույցի սկզբում Պուտինը նշել է, որ դարեր ի վեր երկու երկրների հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են ունեցել:
«Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացումն առաջընթաց են ապրում բոլոր ուղղություններով. սա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, տնտեսական համագործակցությանը», — նշել է Պուտինը:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն կառուցվել երկրների շահերը հարգելու և ներքին գործերին չխառնվելու սկզբունքի վրա:

Նիկոլ Փաշինյանը նույնպես նշել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն:

«Չնայած որոշակի վատատեսությանը, որն առկա է թե՛ հայկական, թե՛ ռուսական մամուլում և սոցիալական ցանցերում, ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ կերպով, շատ բնական», — ասել է Փաշինյանը՝ հիմնական առաջադրանք անվանելով երկկողմ հարաբերությունների ամբողջ ներուժի իրացումը:

Նիկոլ Փաշինյանը նաև համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերություններում «անլուծելի հարցեր չկան»:

Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ներուժը լիովին չի բացահայտվել: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն:

«Ես կարծում եմ, որ հիմնական խնդիրն, իսկապես, մեր հարաբերություններում առկա ներուժը բացահայտելն է: Այո, իհարկե, մենք փայլուն հարաբերություններ ունենք: Սակայն ես կարծում եմ, որ դրա վրա պետք չէ կանգ առնել: Մասնավորապես, մենք մեծ ներուժ ունենք թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմատեխնիկական համագործակցության և թե՛ հումանիտար կապերի ամրապնդման հարցերում», — ասել է Փաշինյանը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache