Լրահոս

Հայ-թուրքական գաղտնի բանակցություններ են ընթանում

 

serzh-abdullah-gul-armenia-turkey-2

politik.am — ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների Խորհրդի նիստի շրջանակներում հայկական կողմի հետ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների հիմնական թեման դարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, գրում է «Իզվեստիա» պարբերականը:

Պարբերականը գրում է, որ Լավրովը ԼՂ հարցով երկկողմ բանակցություններ է վարել հայկական կողմի հետ.«Ռուսաստանն ունի ճգնաժամի հաղթահարման իր ընկալումը: Այնպես, որպեսզի բոլոր մասնակիցները, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը, առավելագույնս անվնաս դուրս գան այդ իրավիճակից»,-գրում է պարբերականը: «Ռուսական պլանը, մասնավորապես, ենթադրում է ԼՂՀ և Հայաստանի սահմանների բացում ոչ միայն ադրբեջանական, այլև թուրքական կողմի հետ»,-նշում է պարբերականը: «Իզվեստիա»-ի աղբյուրի խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է «բարենպաստ» ազդեցություն ունենալ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա:

Հետաքրքիր է, որ այս հրապարակումից շաբաթներ առաջ «Հյուրիթ» գործակալությունը հղում տալով իր դիվանագիտական աղբյուրներին գրել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գաղտնի բանակցություններ են ընթանում և նպատակը սահմանի բացումն է: Պարբերականը անգամ գրել էր, որ սկզբնական շրջանում հայ-թուրքական սահմանը կբացվի շաբաթվա որոշակի օրերի, իսկ վերջանական բացումը կլինի հարաբերությունների կարգավորումից հետո:

Ռուսական և թուրքական լրատվամիջոցների տեղեկությունները տրամաբանական են հատկապես այն իրողության ֆոնին, որ մինչ այսօր ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հետ չի կանչում հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ Ազգային Ժողովից: Ուրեմն կա ինչ որ հանգամանք, որը գաղտնի հույս է տալիս Սերժ Սարգսյանին:

Լուսանկարում՝ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպմանը հետևող նախագահներն են:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing