Լրահոս

Հայ-թուրքական սահմանը հատելու համար Աֆղանստանի 2 քաղաքացի է ձերբակալվել. ինչով էին զբաղվում սահմանախախտները

 

0-18-600x400

armlur.am — ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ Հայաստանում ձերբակալվել է Աֆղանստանի 2 քաղաքացի, ովքեր անօրինական հատել են հայ-թուրքական սահմանը: Հուլիսի 6-ին տեղաբնակները, ովքեր աշխատում են սահմանի մոտակայքում, տեղեկություն են հաղորդել այն մասին, որ Թուրքիայի կողմից անհայտ անձը դուրս է եկել Արաքս գետի սահմանային ափ: Մի քանի րոպե անց Արտաշատի սահմանային բաժանմունքի սահմանապահ խումբը գաղտնի հսկողություն և ՀՀ պետական սահմանի փակում է կազմակերպել: Սահմանախախտը հաղթահարել է գետն ու փորձել թաքնվել թփերի մեջ, այդ պահին սահմանապահները ձերբակալել են նրան: Մի քանի րոպե անց նկատվել է նաև մյուս սահմանախախտը, ով ևս ձերբակալվել է: Պարզվել է, որ նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են և մտադիր են եղել Հայաստանի միջոցով հասնել մինչև Եվրամիության երկրներ: Հարցաքննման ժամանակ սահմանախախտների մոտից պայուսակ է առգրավվել, որում եղել են անձական իրեր և «Nokia» 2 հեռախոս:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing