Հայ-թուրքական սահմանին՝ Կարսի կողմից, սահմանախախտումներ են գրանցվել. «Հյուրրիյեթ»

0

Հայ-թուրքական սահմանին՝ Կարսի կողմից, սահմանախախտության միանգամից երկու դեպք է գրանցվել, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Աղբյուրը նշում է, որ Կարսի Դիգոր շրջանում իրենց ձիերին փնտրող գյուղացիները պատահմամբ հայտնվել են ռազմական գոտում և հայտնաբերվել հայաստանյան կողմի սահմանապահների կողմից:

Չորս սահմանախախտները գտնվել են Արփա գետի ափամերձ տարածքում:

Նույն օրը հայտնաբերվել է ևս մի սահմանախախտ, որը, ըստ թուրքական լրատվամիջոցների, գետում ձուկ բռնելիս է եղել: Վերջինս, սակայն, ռազմական գոտի չի հասել:

Ավելի ուշ երկու կողմերի սահմանապահների բանակցությունների արդյունքում սահմանախախտները հանձնվել են Դիգորի զորամաս:



Загрузка...