Без рубрики Լրահոս

Հայացքների մենամարտ. Արթուր Աբրահամ-Թիմ-Ռոբին Լիհուագ

 

 

13693029_654760831342344_7459345792126360825_o

slaq.am —  Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (44-5, 29 նոկաուտ) հաջորդ մենամարտը հուլիսի 16-ին է` Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում: Արթուր Աբրահամի մրցակիցն է սկանդինավյան աստղ նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը (15-1, 8 նոկաուտ):
Նախօրեին Բեռլինում բռնցքամարտիկները և նրանց մարզիչները հանդիպել են մամուլի ասուլիսի ձևաչափով:
Արթուր Աբրահամը շեշտել է, որ իր համար կարևոր էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և հուլիսի 16-ի մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը:
Մեր հայրենակիցը նշել է, որ իր մարզչի՝ Ուլլի Վեգների, հետ դիտել է մրցակցի մենամարտերի տեսագրությունները և պատկերացում կազմել նրա մարտավարության մասին: Թիմ-Ռոբին Լիհաուգի խոսքով՝ ինքը նույնպես պայքարելու է հաղթանակի համար:
Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 TV-ի (սկիզբը` Բեռլինի ժամանակով ժամը 22:50 հատվածում) եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Հայաստանի ժամանակով հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը, ժամը 00:50-ի հատվածում):

13723993_654760778009016_2254987456925406143_o

13680198_654760774675683_9039443682805540176_o

 

 

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...