«Հայաստան. եվրոպական արժեքները, Մոսկվայի ստվերը և «ցեղասպանություն» բառը». Մերկելի երևանյան այցի սուր անկյունները. DW

110

factor.am — Վրաստան, Հայաստան և Ադրբեջան այցելության ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստիպված կլինի հավասարակշռել շահերն ու արժեքները. գրում է dw.com-ը:

Հայաստան. եվրոպական արժեքները, Մոսկվայի ստվերը և«ցեղասպանություն» բառը

Ռուսաստանյան թեման մեծ դերակատարություն կունենա Հայաստան այցի ժամանակ: Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մայիս ամսին«թավշյա հեղափոխության» ալիքի վրա վարչապետ դարձավ: Նա բարեփոխումներ է ձեռնարկել և  պատերազմ հայտարարել կոռուպցիայի դեմ: Միևնույն ժամանակ, նա անդադար կրկնում է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ պահպանել՝ տնտեսության և անվտանգության ոլորտներում:

Գերմանիան Հայաստանին պետք է ազդանշան տա, որ «մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք այն փոփոխության գործընթացին, որն սկսվել է, քանի որ դրանք հստակ ուղղված են եվրոպական նորմերին», – DW- ի հետ զրույցում  ասել է Ուվիլ Հալբախը`անդրադառնալով Երևանում Մերկելի գլխավոր խնդրին. «Խնդիրը շատ բարդ է՝ ամեն կերպ աջակցել հայերի եվրոպական արժեքների ձգտումներին՝ միաժամանակ առանց Մոսկվային հրահրելու»:

«Երևան այցը մեծ նշանակություն կունենա նաև Թուրքիայի հետ Գերմանիայի հարաբերությունների համար: Անգելա Մերկելը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Երբ 2016 թվականին Բունդեսթագը մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի սպանությունը որակեց որպես ցեղասպանություն, այն հանգեցրեց Անկարայի հետ սուր հակասության:  Հետաքրքիր է, արդյոք Գերմանայի կանցլերը Երևանում կարտասանի՞ «ցեղասպանություն» բառը»,- գրում է DW–ն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache