Հայաստան-Սփյուռք գործարար կապերը նոր թափով կխթանվեն. Համահայկական Առևտրային Պալատ

0

armtimes.am -Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ Հայկական Առևտրային Ցանց – Համահայկական Առևտրային Պալատի Գործադիր Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորեւ.

Այս օրերին, մեր հայրենիքի նորօրյա պատմության ամենափայլուն էջերից մեկն է կերտվում, մի էջ, որ ամրագրելու է քաղաքացիական հասարակության զարգացումը և մեր ժողովրդի երկու հատվածների միասնությունը իր հայրենիքի շուրջ: Մենք հույս ունենք, որ համաժողովրդային շարժման բոլոր իղձերը տնտեսական ոլորտի հետ կապված կդառնան իրականություն: Հույս ունենք նաև, որ առաջիկայում կառավարության բարեփոխումների ծրագիրը՝ միտված գործարար արդար մրցակցության և ներդրումային դաշտի բարելավման, կլինի խորքային, համարձակ ու համապարփակ:

Շատ ժամանակ, վստահություն և առիթներ ենք կորցրել, հետևաբար, այս ժողովրդային շարժմանը և ապագա կառավարությանը մաղթում ենք արդյունավետ ջանքեր: Անդրազգային հայկական գործարար ցանցը, որի կազմակերպմանն ուղղված են մեր ջանքերը, աչալուրջ է լինելու անկասկած տնտեսական բարեփոխությունների՝ ոգիի և ծրագրերի կատարման ուղղությամբ:

Հայկական Առևտրային Ցանց -Համահայկական Առևտրային Պալատը (ATN- Global Armenian Chamber of Commerce), իր 12 երկրներում տարածված անդամ կառույցների միջոցով, հայտնում է իր լիակատար պատրաստակամությունը՝  նոր թափով խթանելու Հայաստան Սփյուռք և Հայաստան Միջազգային գործարար կապերի ամրապնդումը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache