Հայաստանը չի կարող սպասել եւ ստիպված է լինելու միջոցներ ձեռնարկել

0

Փետրվարի 9-ին Ղարաբաղում էին Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:Նրանք հանդիպել են Բակո Սահակյանին, ով համանախագահների հետ հանդիպմանը նշել է բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտությունը:Նույն օրն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է հրավիրել առաջնագծի զորամասերի հրամանատարների մասնակցությամբ եւ պատմել խնդիրների մասին, որոնք Իլհամ Ալիեւը դրել է Ենի Ազերբայջան կուսակցության համագումարում:

Հիշեցնենք, որ Ալիեւը ռազմավարական նպատակ էր հայտարարել Երեւանն ու Զանգեզուրը: Հասանովը սպաների հետ քննարկել է դրված խնդիրը կատարելու նախապատրաստությունը:Ադրբեջանում երկու ամսից արտահերթ ընտրություններ են, որոնք տեղափոխվել են հոկտեմբերից: Ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչ կարող էր տեղի ունենալ հոկտեմբերին, որի պատճառով Ալիեւն անսպասելի տեղափոխել է ընտրությունները: Սակայն կարելի է վստահորեն պնդել, որ ընտրությունների տեղափոխության վերաբերյալ Ալիեւի որոշումը եւ հայտարարությունը, որ բանակցությունները շարունակվելու են ընտրություններից հետո, նշանակում է, որ Ալիեւին շտապ դադար էր պետք:Բանակցությունները կարելի է հետաձգել մինչեւ ապրիլ, իսկ երկու ամսից Ալիեւը միեւնույն է պետք է վերադառնա բանակցությունների առաջարկված օրակարգին: Ալիեւին երկու ամիսը քիչ է թվացել, եւ նա «երկարացրել է» դադարը, ավելի ճիշտ, հրաժարվել է կարգավորման ներկայիս օրակարգից՝ «ընդլայնելով» այն մինչեւ Զանգեզուր ու Երեւան:Ալիեւի էքսպանսիոնիստական հայտարարություններին միջազգային արձագանք չի եղել, այդ թվում՝ ղարաբաղյան կարգավորման միջնորդ երկրներից: Հայաստանում տարբեր գնահատականներ են հնչում, չնայած գերիշխում է կարծիքը, որ Ալիեեւի հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել:

Նախ եւ առաջ «մտադրությունների լրջությունը« կարող է պայմանավորված լինել այն բանով, որ Ալիեւն անկյուն քշված վիճակում է, իսկ այդ վիճակում սովորաբար հուսահատ քայլերի են դիմում:Համանախագահները կվերադառնան Երեւան եւ ավանդաբար այցն ամփոփող հայտարարությամբ հանդես կգան: Դժվար է ասել, թե արդյոք նրանք կարձանագրեն դադարը եւ կմատնշանեն Ալիեւի ապակառուցողականությունը:ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Բակո Սահակյանի հետ քննարկել է ներհայկական օրակարգը եւ ղարաբաղյան կարգավորումը: Հիշեցնենք, որ Դաշնակցությունը վաղուց արդեն առաջարկում է Հայաստանի ու Արցախի միջեւ անվտանգության համաձայնագիր ստորագրել: Ավելին, համաձայնագրի տեքստն արդեն պատրաստ է, եւ ԱԳՆ մակարդակով հայտարարվել է, որ անհրաժեշտ պահին այն կստորագրեն:

Կարելի՞ է պնդել, որ այդ պահը եկել է: Հայաստանում անցում է կատարվում կառավարման խորհրդարանական համակարգի, ինչը նախատեսում է ոչ միայն ռեբրենդինգ, այլ նաեւ հին խնդիրների վերաֆորմատավորում: Այդ խնդիրներից մեկը Հայաստանի ու Արցախի երկիմաստ հարաբերություններն են ինչպես անվտանգության ու պաշտպանության ոլորտում, այնպես էլ բանակցություններին մասնակցությունում եւ այլ հարցերում:

Խորհրդարանական կառավարմանն անցումը կարո՞ղ է պարզություն մտցնել այս հարցերում: Բակո Սահակյանն այս մասին խոսե՞լ է Արմեն Սարգսյանի հետ: Նա Հրանտ Մարգարյանի հետ քննարկե՞լ է համաձայնագրի ստորագրման հնարավորությունը: Մինսկի խմբի համանախագահներին տեղյա՞կ է պահվել, որ Ալիեւի այսպիսի ռազմավարական «խնդիրների» պայմաններում հայկական կողմը ստիպված է լինելու միջոցներ ձեռնարկել:



Загрузка...