Լրահոս

Հայաստանը ցուցադրեց իր «միջուկային» զենքը. ի՞նչ հնարավորություններ ունի «Իսկանդեր-Մ»-ը

 

176317 hqdefault

Ամիսներ առաջ Politik.am-ը տեղեկացրել էր Ռուսաստանը Հայաստանի հետ բանակցություններ է վարում «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռային համակարգեր մատակարարելու շուրջ, պայմանագիրը դեռ ստորագրված չէ: Այս մասին ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության բնագավառի աղբյուրը՝ նշելով, որ նման համաձայնագրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը գաղտնիք է:

Երեկ անկախության նվիրված զարահանդեսի փորձի ժամանակ առաջին անգամ հանրությանը ի ցույց դրվեց «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռային համակարգը: Մեր տարածած տեղեկությունները հաստատվեցին: Իսկապես սա կարևոր քայլ է Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու տեսանկյունից:

Իսկ ինչ է իրենից ներկայացնում «Իսկանդար -Մ» հրթիռային համակարգը: Politik.am-ը ձեզ է ներկայացնում այս զինատեսակի տակտիկատեխնիկական հնարավորությունները:

«Իսկանդեր-Մ»-ը  հանդիսանում է երկրորդ Ռուսական տակտիկական բջիջային հրթիռ, որը եկավ փոխարինելու Scud-ին։ Իսկանդեր անունը դրված է նախկին Սովետական բանակի գեներալ և միջուկային զենքերի մասնագետ Իսկանդեր Հուսեյնովի անունով։ «Իսկանդեր-Մ»-ը ունի մի քանի տեսակ մարտագլխիկներ` Օդային- ջերմաին-վառելանյութային պայթուցիկներ, բեկորներով պայթուցիկներ եւ մագնիսակական հարվածային մարտագլխիկներ, նաեւ հրթիռը կարող է տեղափոխել միջուկային մարտագլխիկ։

. Արտադրող։ Վոտկինսկի գործարան պետական արտադրական ընկերություն (Վոտկինսկ) հրթիռներ արտադրական միավորը (Վոլգոգրադ) ցամաքի սարքավորումներ KB Mashynostroyeniya (KBM, Kolomna) մշակող համակարգը

. Հեռահարություն` առավելագույնը 500 կմ (թևավոր հրթիռի դեպքում մինչև 2000 կմ)

. Ընդհանուր քաշը 3800 կգ

. Մարտագլխիկի քաշը` 480 կգ

. Հրթիռի երկարություն 7.2 մետր

«Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգը փորձարկվել է 2008 թվականի ռուս-վրացկան պատերազի ժամանակ և ըստ պաշտոնական տեղեկատվության մեկ հարվածող ոչնչացրել է 20 տանկ: Այս զինատեսակը աշխարհում իրեն հավասար մրցակից չունի և այն համարվում է ՌԴ ԶՈՒ գերգաղտնի զնեքերից մեկը:

Ավելի վաղ «Իսկանդեր» հրթիռների արտադրության կոնստրուկտորական գրասենյակը հայտարարել էր, որ մինչև 2016 թվականը «Իսկանդեր» հրթիռային համակարգերը դրսում չեն վաճառվի: Բայց այդ համակարգերը ընդգրկված են այն սպառազինությունների ցանկում, որոնց վաճառքը արտասահմանում թույլատրվում է: Անցած տարի Ղազախստանն էր հետաքրքրություն ցուցաբերել, իսկ այս տարվա հունիսին Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը այցելել էր Մոսկվայի մարզում կազմակերպված ժամանակակից սպառազինությունների ֆորումին, որպեսզի բանակցություններ վարի «Իսկանդեր» հրթիռային համակարգեր ձեռք բերելու համար:

Եթե Հայաստանին հաջողվի ձեռք բերել այս զինատեսակը, ապա միանշանակ կարելի է ասել, որ Ադրբեջանի իշխանությունները արդեն իսկ իրենց հայտարարություններում զգուշավոր կլինեն, քանի որ մեր հարևան երկիրը իր երկրի տարածքում չի կարող ունենալ անգամ մեկ քմ անվտանգ տարածք:

Մի բան հստակ է, որ մերօրյա աշխարհում գիտատեխնիկական սրընթաց զարգացման պայմաններում միջուկային մարտագլխիկները արդեն իսկ այդքան էլ մրցունակ չեն: Նման զենքի ստեղծումը կամ ձեռք բերումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել պետությունների համար, այնպես ինչպես ստեղծել է Իրանի կամ նախկին Իրաքի սադամյան ռեժիմի համար: «Իսկանդեր-Մ»-ը իր հնարավորություններով և առավելություններով Հայաստանի նման փոքր երկրի համար կարող է համարվել միջուկային զենք, որը բազմաթիվ առավելություններ կտա մեզ հակառակորդի նկատմամբ:

Իզուր չէ, որ այս լուրը մեր հարևան Ադրբեջանում իրական իրարանցում է առաջացրել: Այս իրողությունը նրանց համար անսպասելի էր և Ադրբեջանի ղեկավարության համար հասկանալի է, որ իրենց ռազմատենչ հայտարարությունները այլևս որևէ ազդեցություն չեն կարող թողնել:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing