Հայաստանը կարող է դիմել Ռուսաստանին նոր ռազմական վարկի համար. Տոնոյան

43

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառել, որ հայկական կողմը կարող է դիմել Ռուսաստանին սպառազինությունների գնման համար նոր վարկ ստանալու հարցով։

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով  նոր վարկի մասին հարցին, նախարարը հակիրճ պատասխանել է՝ «հնարավոր է»։ Ընդ որում, նա հրաժարվել է նշել վարկի մոտավոր գումարը ու հայտնել է, որ այդ թեմայով բանակցություններ դեռ չկան։ Նախարարը հավելել է, որ Հայաստանը զենք է գնում նաեւ այլ երկրներից՝ Ռուսաստանի պաշտպանական վարկի շրջանակներից դուրս։
Խոսելով  Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ կայացած բանակցությունների մասին՝ նախարարը հայտնել է, որ բանակցությունները եղել են ռազմաքաղաքական համագործակցության մասին։ «Քննարկվել է նաև ռազմատեխնիկական համագործակցության հարցը։ Բանակցությունները շատ հաջող էին։ Ավելին, քան ակնկալում էի»,-հայտնել է Տոնոյանը։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache