Լրահոս

Հայաստանը կդառնա Արեւմուտքի նոր քաղաքականության «մրցանակը»

 

arm146851746796

lragir.am – Աշխարհքաղաքական նոր միտումները եւ Կովկասը
Թուրքիան եւ Ռուսաստանը Սեւծովյան-Կովկասյան շրջանում իրենց հարաբերություններում փորձում են հաստատել նոր կանոններ, հասնել նոր պայմանավորվածությունների, չնայած բազմաթիվ խնդիրներին, որոնք գոյություն ունեն նրանց միջեւ:
Այս առայժմ վիրտուալ դաշինքը բավական խոցելի է, եւ ոչ միայն փոխադարձ խնդիրների, այլեւ այն պատճառով, որ ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը չեն պատրաստվում առավել կարեւոր խնդիրներում զիջումներ անել միմյանց, ինչպես նաեւ հենց նրանց նպատակի պատճառով, այն է՝ ԱՄՆ էքսպանսիայի զսպումը տարածաշրջանում:
Եվ Ռուսաստանը, եւ Թուրքիան դեռ երկար են շահագրգռված լինելու ԱՄՆ-ի հետ կայուն եւ առանց դիմակայության հարաբերություններով:
Ստեղծվում է սկզբունքորեն նոր աշխարհքաղաքական իրավիճակ:
Եվրոպացիները կարողացել են Կովկասի վերջին շաբաթների լարված իրավիճակից ստանալ այն ամենը, ինչն օգտակար էր իրենց համար: Եվրոպացիները հույս ունեն, որ ԱՄՆ դիրքերը կթուլանան, եւ կմեծանա Ռուսաստանի կախվածությունը Եվրամիությունից: Կովկասը եվրոպացիներին պետք է կայուն ու անվտանգ, ցանկացած քաղաքական ռեժիմի եւ արտաքին ցանկացած պատրոնաժի պայմաններում:
Բացի այդ, եվրոպացիներին անհրաժեշտ է դադարեցնել Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնման ծրագրերը եւ զերծ մնալ զինված գործողություններին մասնակցությունից:
Եվրոպական պետությունները եւ ԵՄ-ն գոհունակությամբ են ընդունել ԵՄ անդամության հարցում Թուրքիայի էնտուզիազմի նվազումը: Եվրոպացիները չէին ցանկանա արժանանալ ԱՄՆ մեղադրանքին՝ Թուրքիայի հակաամերիկյան գործողությունները խրախուսելու կապակցությամբ:
Թուրքիայի վերահսկողությունը Եվրոպական միության առաջնահերթ խնդիրը չէ: ԵՄ-ն Թուրքիայի վերահսկողության նոր միջոցների փնտրտուքի մեջ է: ԱՄՆ-ն արդեն լուծել է այդ հարցը, բայց ոչ վերջնականապես: Ամերիկա-թուրքական հարաբերությունները անորոշության վիճակում են:
Ո՞րն է առավել սկզբունքայինը Կովկասում նոր միտումներում: Արեւմտյան հանրությունը փորձում է լուծել Կովկասը վերջնականապես Ռուսաստանից կտրելու հարցը: Ընդ որում, Վրաստանի հարցն արդեն համարվում է լուծված:
Ադրբեջանը Կենտրոնասիական երկիր է, եւ այլ տարբերակ առայժմ չի դիտարկվում: Սակայն Արեւմուտքի գլխավոր մրցանակը Հայաստանն է: Ռուսաստանից հենց Հայաստանին կտրելը կդառնա Սեւծովյան-կովկասյան շրջանում նոր քաղաքականության գլխավոր ու սկզբունքային արդյունքը:
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am