Լրահոս

Հայաստանը կորցրել է 800 հեկտարից ավելի տարածք. հաստատել է ռուս դեսպանը

 

arcakh

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ սենսացիոն տեղեկատվություն են տարածել: Տեղեկատվությունն իհարկե հերթական ադրբեջանական քարոզչությունը կարելի էր համարել, եթե մասնակից չլիներ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ռուս դեսպանը այցելել է ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գյուղեր.«Մենք եկել ենք այստեղ մասնագիտական նպատակով, որպեսզի տեղեկատվություն ստանանք, թե ինչ է կատարվում այստեղ, եւ մենք, իհարկե, հասել ենք մեր նպատակին»–հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը՝ գյուղեր կատարած այցելության ժամանակ:

Դեսպանի խոսքերով՝ այս գյուղի այցելությունը շատ ուսանելի է եղել. «Այստեղ կա նաեւ հուզական պահ. մենք մեկ անգամ եւս մեր աչքերով տեսանք, թե որքան ծանր եւ բարդ է այս հակամարտությունը։ Մի բան է, երբ կարդում ես դրա մասին եւ լսում, եւ լրիվ ուրիշ է, երբ ինքդ ես տեսնում, զրուցում մարդկանց հետ։ Ռուսաստանը զբաղվել է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, եւ հետագայում էլ պետք է զբաղվի, շարունակի այդ գործը»։

Երկար ժամանակ Հայաստանի իշխանությունները և քաղաքական էլիտան ամեն բան անում են հասարակությանը համոզելու համար, որ իրականում հայկական կողմը կորցրել է անպիտան հողեր ու այդ հողերը եղել են չեզոք գոտում:

Փաստորեն Ադրբեջանը և այդ երկրում Ռուսաստանի դեսպանը ներկայացնում են իրականությունը և հայկական կողմի իրական  կորուստները, որը արձանագրվել է ապրլյան պատերազմի օրերին:

Հետաքրքիր է, թե նման այցելության մասին տեղեկատվության տարածումից հետո ինչպիսին է լինելու Հայաստանի Հանրապետության արձագանքը:

Հ.Գ. Պետք է նկատել, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հրաժարվել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել անցյալ տարվա ապրիլյան պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing