Հայաստանը կստանա՞ այդ ֆանտաստիկ զենքը

0

ՌԴ նախագահ Պուտինն իր ավանդական ամենամյա ուղերձում խոստովանել է, որ Ռուսաստանը հետամնաց երկիր է, եւ դա է երկրի գլխավոր թշնամին: Նա ներկայացրել է Ռուսաստանի միակ ձեռքբերումը՝ գերժամանակակից զինատեսակներ, պատմել դրանց հնարավորությունների մասին, նշելով, որ ներկայում աշխարհում չկան համակարգեր, որոնք կարող են դիմակայել դրանց:

Պուտինը հիշեցրել է ռազմական հայեցակարգի դրույթը, ըստ որի՝ Ռուսաստանի ու դաշնակիցների դեմ միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կիրառման կամ ագրեսիայի պարագայում Մոսկվան միջուկային հարված է հասցնելու:Ավելին, նա «իր պարտքն է համարել հայտարարել», որ ցանկացած տեսակի միջուկային զենքի կիրառումը Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ դիտարկվելու է որպես հարձակում Ռուսաստանի վրա, եւ պատասխանը լինելու է ակնթարթային:

Գերտերությունն այդպիսին պետք է լինի՝ իր դաշնակիցների հանդեպ պարտավորությունների մասով: Օրինակ, ԱՄՆ նախագահը հստակ հայտարարել է, որ ով «կպնի» Իսրայելին՝ գործ կունենա ԱՄՆ-ի հետ:Բայց Ռուսաստանի քաղաքականության պարագայում մշտապես առաջանում է հարցը՝ ովքե՞ր են նրա դաշնակիցները եւ ինչպես է նա կատարում իր պարտավորությունները նրանց հանդեպ: Հարցը հատկապես ակտուալ է Հայաստանի պարագայում, թեեւ ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան կարծես թե որոշակի շտկումներ կատարեց այդ մասով:Մյուս կողմից, Մոսկվայի դաշնակիցներից ո՞ւմ դեմ պետք է միջուկային հարձակում լինի: Եվրասիական միության մասով դաշնակիցներին նման հեռանկար համենայնդեպս տեսանելի ապագայում չի սպառնում, նկատի ունենալով նրանց աննշան դերակատարությունը միջազգային գործերում:

Այլ են Թուրքիան ու Սիրիան, որոնք ներկայում միջազգային քաղաքականության « թիրախում» են: Մյուս կողմից, Պուտինի հիշեցրած ՌԴ ռազմական դոկտրինի դրույթը կարող է վերաբերվել Թուրքիային, եթե այն ագրեսիայի դիմի Հայաստանի դեմ: Այսինքն, «թղթերով» այդ պարագայում Ռուսաստանը պետք է հարված հասցնի Թուրքիային:Սակայն պետք է նկատի առնել մի հանգամանք, որը դրսեւորվեց Հայաստանին Իսկանդեր մատակարարելու հարցում: Առավել նպատակահարմար տարբերակը հենց այն է, երբ զենքը տրամադրվում է անմիջապես դաշնակցին, նկատի առնելով ռազմա-քաղաքական որոշակի հանգամանքները:

Մասնավորապես, Ադրբեջանը կարող է վստահ լինել, որ Ռուսաստանը չի հարվածի իրեն, բայց նման վստահություն չի կարող ունենալ Հայաստանի պարագայում:Այս տեսակետից, նկատի առնելով տարածաշրջանում բարդ ու բավական անկանխատեսելի զարգացումները, արդյոք Հայաստանը ժամանակի ընթացքում կստանա նոր, Պուտինի բնորոշմամբ՝ ֆանտաստիկ զինատեսակները:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache