Հայաստանը նորից մերժել է ՀԱՊԿ օգնությունը. ինչու է սրվում իրավիճակը Նախիջեւանում

268

lragir.am — Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով Նախիջեւանի ուղղությամբ ՀԱՊԿ ուժերի տեղակայման հնարավորության մասին հարցին, ասել է, որ չի կարծում, թե Հայաստանի զինված ուժերն արտաքին աջակցության կարիք ունեն իրավիճակի վերահսկողության համար:

Հայաստանն առաջին անգամ չի հայտարարում, որ ՀԱՊԿ օգնության կարիքը չունի: Հայաստանն օգնության չէր դիմել ապրիլյան պատերազմի ժամանակ՝ չնայած ՀԱՊԿ-ում հավանաբար անհամբերությամբ էին սպասում Հայաստանի դիմելուն:

2016 թվականի ապրիլի 27-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց,, որ Հայաստանն օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ:

Ընդ որում, Բորդյուժան դրական է պատասխան լրագրողի հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի առումով Հայաստանի մաս չէ, որ ՀԱՊԿ ուժերը կարող են Հայաստանին պաշտպանել միայն միջազգային ճանաչված սահմանների վրա հարձակման դեպքում: «Այո, դուք ճիշտ եք հասկանում», ասել է նա:

Միեւնույն ժամանակ նա նշել էր, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման համար, եւ եթե սրվի, «կպայթեցնի» ամբողջ Կովկասը:

Ավելի վաղ՝ 2015 թվականի հունիսի 18-ին, Բորդյուժան հիշեցրել է, որ չնայած հակամարտությունը հղի է բացասական զարգացումներով, «ՀԱՊԿ-ը չի կարող միջամտել, չունի համապատասխան մանդատ»: Ընդ որում, գլխավոր քարտուղարն ընդգծել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է եւ իրավունք ունի իր տարածքում իրավիճակի բացասական զարգացման դեպքում օգնություն ստանալ ՀԱՊԿ գործընկերներից:

Փաստացի, ՀԱՊԿ-ը դեմ չէ միջամտել, բայց Ղարաբաղի համար ՀԱՊԿ-ը մանդատ չունի, եւ մնում է միայն չխանգարել, որ հակամարտությունը սահուն տեղափոխվի Հայաստանի տարածք:

ՀԱՊԿ-ին դիմելուց Հայաստանի հրաժարվելը չի կարող չանհանգստացնել նաեւ Ադրբեջանին: Չնայած Բաքուն միշտ դեմ է հանդես եկել տարածաշրջանում ռուսական ուժերի հայտնվելուն, սակայն Ադրբեջանը հայկական բանակի սուվերենության մակարդակի նվազումն ու ՀԱՊԿ «հովանոցը» կարող է դիտարկել որպես Հայաստանի «կանխատեսելիության» երաշխիք:

Հնարավոր է, դրանով են պայմանավորված Ադրբեջանի ակտիվ գործողությունները Նախիջեւանում: Ադրբեջանական զորքերը վերջին շրջանում փորձում են կրճատել չեզոք գոտին: Ավելին, Ադրբեջանը հայտարարում է իր իսկ տարածքների «գրավման» մասին եւ սպառնում խաղաղ բնակիչներին: Հայկական կողմն ի պատասխան հայտարարում է, որ ադրբեջանցիներին թույլ չի տա ամրապնդվել հայ բնակչության համար վտանգավոր դիրքերում:

Այս օրերին Ադրբեջանը քաղաքական-դիվանագիտական հարձակում է ծավալել՝ փորձելով հասնել նրան, որ Հայաստանը «հավատարմության» նոր երդումներ տա Ռուսաստանին: Բաքու են հրավիրվել վճարված պատգմավորներ ու քաղաքական գործիչներ, որոնք ասում են, որ իբր Հայաստանն Ամերիկայի նախագիծ է դառնում, եւ Ռուսաստանը պետք է գործի: Ըստ երեւույթին, ՀԱՊԿ-ի միջոցով:

Հենց Հայաստանից դիմում ստացվի, «դաշնակիցներն» անմիջապես օգնության կշտապեն, որոնք զենք են վաճառում Ադրբեջանին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache