Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ

27

Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:

Այս մասին Al-Jazeera հեռուստաընկերության հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ ներկայից հայ-թուրքական փակ սահմանի մեղավորը ոչ թե Հայաստանն է, այլ Թուրքիան: «Այդ Թուրքիան է, որ փակել է սահմանները Հայաստանի հետ: Սահմանը հայկական կողմից բաց է: Թուրքիան պետք է որոշում ընդունի սահմանները բացելու վերաբերյալ: Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Թուրքիան պետք է այս հարցում որոշում ընդունի»,- նշել է նա:

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում առկա խնդիրները խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծելու կողմնակից է:

«Պատրաստ ենք կառուցողական լինել տարածաշրջանն ավելի բարգավաճ, խաղաղ ու ապահով դարձնելու հարցում»,- ասել է ՀՀ վարչապետը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache